Գիտնականները պարզել են, որ կանայք ավելի շատ քնի կարիք ունեն, քան տղամարդիկ
Հասարակություն
Գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն ունեն բազմախնդրայնության ունակություն։ Նրանց ուղեղի հատվածները օրվա ընթացքում մեծ քանակությամբ կապեր են հաստատում միմյանց հետ։ Ըստ այդմ՝ կանայք ավելի շատ քնի կարիք ունեն, քանի որ մարդու ուղեղը վերականգնվում է միայն քնի ժամանակ։
Գիտականորեն ապացուցված է նաև, որ կանանց քունն ավելի թեթև և անհանգիստ է, քան տղամարդկանցը, իսկ ուղեղի կեղևը վերականգնվում է միայն խորը քնի փուլում։ Կեսգիշերին արթնանալով՝ կնոջ համար շատ ավելի դժվար է նորից քնելը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ խորը քնի համար ամենաբարենպաստ շրջանը վաղ գիշերն է, այնուհետև քունն ավելի զգայուն է դառնում արտաքին գրգռիչների նկատմամբ։