Լավրովն ու Ֆիդանը քննարկել են Պուտինի՝ Մոսկվայի և Կիեւի միջև բանակցություններ սկսելու առաջարկը Քաղաքական և պատմական Հայաստանը չեն հակասում, այլ ընդհակառակը՝ հաստատում, փոխլրացնում են իրար. Ոսկանյան Թեկնածու չունենալը բնավ չի նշանակում քաղաքական անգործություն կամ անտարբերություն. Մամիջանյան «Վերոնան»` Նաիր Ծառայություններով հետաքրքրված լինելու մասին Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ բանակցելու Արևմուտքը 30-օրյա զինադադար է ցանկանում՝ Ուկրաինային «շունչ քաշելու» հնարավորություն տալու համար. Զախարովա Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին Ե՞րբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը Պաշտոնական․ Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մելքոնյան Գագոն «մանկապարտեզ է կառուցում».Armenian info

Հանրայինի ու «Իմ քայլը» հիմնադրամի ամերիկյան մասնաճյուղերը «տնավորվել են» նախարար Սիմիդյանի քրոջ տանը

Թեմա

Լուսանկարում երեւացողը շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի քրոջ՝ Արաքսի Սիմիդյանի տունն է Լոս Անջելեսի Նորթ Հոլիվուդ (North Hollywood) թաղամասում: Այս տանն է գրանցված Նիկոլ Փաշինյանի կնոջ ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամի ամերիկյան մասնաճյուղը: Ա. Սիմիդյանը դրա ֆինանսական ղեկավարն է: 2024 թ. մարտին այս նույն հասցեում գրանցվել է First Channel America-ն, որը Հայաստանի հանրային հեռուստաընկերության ամերիկյան դուստր ընկերությունն է: Ա. Սիմիդյանն այստեղ գործադիր ու ֆինանսական ղեկավար է, նաեւ քարտուղար:

Մինչ այս Սիմիդյանը որեւէ կապ չի ունեցել մեդիաոլորտի հետ, փոխարենը, ըստ «Հետքի» աղբյուրի, ջերմ հարաբերություններ ունի Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ: Բացի դրանից՝ Փաշինյաններն ու Սիմիդյանները հին ծանոթներ են:

 

Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահը, որը նախկինում փոխկապակցված էր Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, էթիկական ու շահերի բախման ռիսկեր չի տեսնում այն բանում, որ Հայաստանի հարկատուների գրպանից ֆինանսավորվող Հանրային հեռուստաընկերության ամերիկյան մասնաճյուղի ղեկավարը ՀՀ ներկա իշխանություններին փոխկապակցված անձ է, իսկ մասնաճյուղն էլ գրանցվել է նրա տանը:

 

Ինչի՞ց սկսվեց այս պատմությունը. Օղլախչյանի բացահայտումն ու Շիրինյանի արձագանքը

Լոս Անջելեսում գործող ARTN հեռուստաընկերության սեփականատեր Ռոբերտ Օղլախչյանը 2019-ի սեպտեմբերին հայտարարեց, որ իր ձեռքի տակ առկա փաստաթղթերի համաձայն՝ 2014 թ. «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն առանց մրցույթ հայտարարելու 5 տարով վերահեռարձակման իրավունք է տվել ամերիկյան Panarm, Inc ընկերությանը: Վերջինս հիմնադրվել էր հենց 2014-ին Լոս Անջելեսում (2023-ին տեղափոխվել է Գլենդել): Չնայած դրա ղեկավարը Ստեփան Ներսիսյանն է, ըստ Օղլախչյանի եւ մամուլի հրապարակումների, այն կապ ունի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսայի՝ Միքայել Մինասյանի հետ: Վերահեռարձակման ամսական վարձավճարը 2.500 դոլար էր, տարեկան՝ 30.000 դոլար, իսկ 5 տարվա կտրվածքով՝ 150.000 դոլար:

Ռ. Օղլախչյանն այս բացահայտումն արել էր այն բանից հետո, երբ պարզվել էր, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը 2019-ին վերակնքել է Panarm-ի հետ պայմանագիրը եւս 5 տարով՝ մինչեւ 2024 թ.: Նոր պայմանագրով վերահեռարձակման ամսավճարը դարձել էր 4.000 դոլար, տարեկան՝ 48.000, 5 տարվա համար՝ 240.000 դոլար:

 

Նկատենք, որ թե՛ 2014-ին, թե՛ 2019-ին Panarm-ը իրավունք էր ստացել վերահեռարձակել Հանրային հեռուստաընկերության «Առաջինի միջազգային ալիք» ծրագիրը (արբանյակային):

 

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի (ներկայում՝ Հանրային հեռարձակողի խորհրդի) նախագահ Արա Շիրինյանը, որն այդ պաշտոնին նշանակվել է 2019-ի գարնանը, արձագանքելով Ռ. Օղլախչյանի հայտարարությանը, հայտնել էր, որ Panarm-ի հետ պայմանագիրը վերակնքելուց առաջ Հանրային հեռուստաընկերությունն առաջարկ չի ստացել որեւէ ընկերությունից, չնայած ինքը 2019-ի ամռանը մամուլում բազմիցս հայտարարել է վերահեռարձակման նոր պայմանագիր կնքելու ցանկության մասին (Շիրինյանի գլխավորած խորհուրդը «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» եւ «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ների կառավարումն ապահովող եւ հսկողություն իրականացնող մարմինն է):

 

«Վերահեռարձակման իրավունք ստացած ընկերությունը (Panarm-ը - հեղ.), բացի տարեկան 48․000 դոլար վճարից, հոգում է պայմանագրից բխող ծառայության մատուցման բոլոր ծախսերը, այն է՝ ամերիկյան կաբելային ընկերությունների եւ վերգետնյա հեռարձակողների միջոցով «Առաջին ալիքի» հաղորդումների տարածումը, իր աշխատողների վարձատրությունը եւ այլն։ Այդ ծախսերը, որոնք մի քանի անգամ գերազանցում են վերահեռարձակման իրավունքի (լիցենզիայի) համար վճարվող գումարը, Panarm, Inc ընկերությունը փոխհատուցում է՝ «Առաջին ալիքի» ծրագրում գովազդ տեղադրելով եւ կրում է բոլոր ռիսկերը դրանք չփոխհատուցելու պարագայում, ինչը աշխարհում ընդունված պրակտիկա է,- հայտարարել էր Արա Շիրինյանը,- եւ չնայած վերոնշյալ հանգամանքներին՝ հաշվի առնելով հայ հանրության արդեն բորբոքված սպասելիքները՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը ընդունում է պարոն Օղլախչյանի ժամկետանց առաջարկը եւ պատրաստ է կնքել վերահեռարձակման պայմանագիրը ARTN հեռուստաընկերության հետ 2019 թ. նոյեմբերի 1-ից՝ նույն պայմաններով, ինչ Panarm, Inc ընկերության հետ՝ փոփոխելով միայն լիցենզիայի համար նախատեսված վճարի չափը՝ բարձրացնելով այն տարեկան 48.000-ից մինչեւ 1 մլն դոլար, ինչը 5 տարվա համար կազմում է 5 մլն դոլար, ինչպես եւ խոստացել է պարոն Օղլախչյանը: Հասկանալով առաջարկի բիզնես ռիսկերը՝ Հանրային հեռուստաընկերությունը բանակցելու է Panarm, Inc ընկերության հետ պայմանագրի հնարավոր չեղարկման հետեւանքների շուրջ: Ուստիեւ սպասում ենք Ռոբերտ Օղլախչյանի գրավոր արձագանքին»:

Ա. Շիրինյանը վերջերս «Հետքին» հայտնել է, որ 2019-ի սեպտեմբերին արված այս հրապարակային առաջարկը Ռ. Օղլախչյանի կողմից մինչ օրս գործնական արձագանք չի ստացել, չնայած Հանրային հեռուստաընկերությունը հիմա էլ պատրաստ է նրա հայտարարած պայմաններով վերահեռարձակման իրավունքը տրամադրել ARTN-ին:

 

Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահը մեզ նաեւ փոխանցել է, որ Հանրային հեռուստաընկերությունը պայմանագրեր եւ պայմանավորվածություններ ունի 40-ից ավելի ընկերությունների հետ, որոնք անվճար վերահեռարձակում են իրականացնում աշխարհի տարբեր երկրներում: Ըստ Շիրինյանի՝ ամերիկյան Verizon Communications ընկերությունն է, որ իրականացնում է վճարովի վերահեռարձակում. վճարը ձեւավորվում է ըստ բաժանորդների թվի, հետեւաբար գումարը տատանվում է: 

 

2021-ի հունիսից Հանրային հեռուստաընկերությունը Երեւանում սկսեց հեռարձակել «Առաջինի լրատվական ալիք» ծրագիրը: Նույն տարվա հուլիսի 1-ին ընկերությունը տեղեկացրեց, որ հայտարարում է բաց մրցույթ՝ ԱՄՆ տարածքում «Առաջինի լրատվական ալիքի» վերահեռարձակման համար։ «Մրցույթի նպատակն է ձեռք բերել հուսալի գործընկեր եւ գրավիչ առաջարկ՝ ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցներին «Առաջինի լրատվական ալիքը» հասանելի եւ մատչելի դարձնելու համար»,- ասվում էր Հանրայինի հայտարարության մեջ։ 

 

«Հետքն» Արա Շիրինյանից տեղեկացել է, որ այս մրցույթով հետաքրքրվողներ չեն եղել: 

 

Ի վերջո, Հանրային հեռուստաընկերությունը որոշեց մասնաճյուղ հիմնել ԱՄՆ-ում՝ այդ երկրում ինքնուրույն հեռարձակում իրականացնելու համար:

 

Հիմա արդեն Հանրայինն է վճարում Panarm-ին

Հանրայինի ամերիկյան դուստրը՝ First Channel America-ն (թարգմանաբար՝ «Առաջին ալիք Ամերիկա»), պետական գրանցում է ստացել այս տարվա մարտի 27-ին:

 

Այդ փաստով պայմանավորված՝ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն ապրիլին լուծել է Panarm-ի հետ 2019-ին վերակնքված պայմանագիրը, որի ժամկետը լրանալու էր գալիք նոյեմբերին: Սակայն դրանով Հանրայինի ու Միքայել Մինասյանի անվան հետ կապվող Panarm-ի հարաբերությունները չեն խզվել: 

 

Հանրային հեռուստաընկերությունը հայտարարել է, որ First Channel America-ն հեռարձակվելու է մեծ սփռում ունեցող ամերիկյան Spectrum ցանցում: Այս ապրանքանիշը պատկանում է Charter Communications, Inc. կորպորացիային: 

 

Ներկայացնում ենք գործարքի վերաբերյալ Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանին ուղղված մեր հարցերն ու պատասխանները:

-Հայտնի է, որ First Channel America-ն հեռաձակվելու է ամերիկյան Spectrum ցանցում: Սա կաբելայի՞ն, թե՞ այլ տիպի ցանց է: 

 

-Սա Կալիֆոռնիայի տարածքում եւ հատկապես հայ համայնքի շրջանում ամենալայն տարածում ունեցող կաբելային ցանցն է, որով սփռվում են տեղական հայկական հիմնական ալիքները:

 

-Charter Communications, Inc.-ի հետ պայմանագիր է կնքել First Channel America-ն, թե՞ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը: 

 

-Քանի որ հեռարձակման բոլոր սլոթները զբաղված էին, Հանրային հեռուստաընկերությունը Panarm, Inc-ի հետ կնքել է պայմանագիր եւ նույն գնով վերավարձակալել Panarm, Inc-ին պատկանող հեռարձակման այն սլոթը, որով նախկինում ցուցադրվում էր «Արմենիա» հեռուստաընկերության ծրագիրը: Պայմանագիրը կնքվել է նույն գնով, որով Panarm, Inc-ը վարձակալում է այդ սլոթը Charter Communications, Inc.-ից: 

 

-Հեռարձակման համար հայկական կո՞ղմն է վճարում Charter Communications-ին, թե՞ հակառակը: 

 

-Charter Communications, Inc.-ին վճարում է Panarm, Inc-ը, իսկ վերջինիս՝ Հանրային հեռուստաընկերությունը:

 

-Որքա՞ն է հեռարձակման տարեկան վճարը:

 

-Հեռարձակման ամսական վճարը 25.000 դոլար է, տարեկան կազմում է 300.000 դոլար:

 

First Channel America-ն՝ ՔՊ-ին փոխկապակցված անձի տանը

Արա Շիրինյանի տեղեկացմամբ՝ First Channel America-ի միակ հիմնադիրը «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն է: 

 

Պաշտոնական փաստաթղթերի համաձայն՝ ամերիկյան ընկերությունը գրանցողը (incorporator) եղել է Արաքսի Սիմիդյանը, որը ՀՀ շրջակա միջավայրի նախարար, ՔՊ-ական Հակոբ Սիմիդյանի քույրն է: Ավելին՝ Սիմիդյանն ընկերությունը գրանցել է իր առանձնատան հասցեում (8241 Babcock Avenue, North Hollywood): Տան սեփականատերերն են նա եւ Արտեմ Առաքելյանը (տես ստորեւ):

 






Լավրովն ու Ֆիդանը քննարկել են Պուտինի՝ Մոսկվայի և Կիեւի միջև բանակցություններ սկսելու առաջարկըՔաղաքական և պատմական Հայաստանը չեն հակասում, այլ ընդհակառակը՝ հաստատում, փոխլրացնում են իրար. ՈսկանյանԹեկնածու չունենալը բնավ չի նշանակում քաղաքական անգործություն կամ անտարբերություն. Մամիջանյան«Վերոնան»` Նաիր Ծառայություններով հետաքրքրված լինելու մասինԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ բանակցելուԱրևմուտքը 30-օրյա զինադադար է ցանկանում՝ Ուկրաինային «շունչ քաշելու» հնարավորություն տալու համար. Զախարովա Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին Ե՞րբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը Պաշտոնական․ Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչՄելքոնյան Գագոն «մանկապարտեզ է կառուցում».Armenian infoԱդրբեջանի հերթական վшնդալիզմը. ոչնչшցվել են Հայրենական պատերազմի ու Արցախի ազատամարտերի հուշարձանները. Monument Watch. Monument WatchՄեծ Բրիտանիայի վարչապետի տանը հրդեհ է բռնկվել. The TimesՔննչական կոմիտեի ղեկավարը խայտառակ ելույթ և հարցուպատասխան ունեցավՍտամբուլում բանակցությունները պետք է տեղի ունենան առանց նախապայմանների. ՊեսկովԱփսոս…կովկասյան թաթարները քայլեցին Կարմիր հրապարակով, իսկ Հայաստանը ներկայացված չէր. ՆերսիսյանՍտամբուլում կայանալիք Ռուսաստանի և Ուկրաինայի հանդիպումը շատ կարևոր է, մտածում եմ մայիսի 15-ին այնտեղ մեկնելու մասին. Թրամփ Ի՞նչ կրթություն ունի քո ամուսինը, կրթվելը սկսեք ինքներդ ձեզնից`բլդուղով մի կերեք քսեք ձեր վրա… Արա Ղազարյանը`«Կրթվելը նորաձև է» ծրագրի մասինՊուտինը կմեկնի ԹեհրանՔննչական կոմիտեի նախագահը՝ 2-ամյա երեխայի անհետացման դեպքի մասին․ ինչ վարկածներ են քննվում.armlur.amԱրդյո՞ք Թրամփը կշարունակի միջնորդ լինել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցություններումՆիկոլը Հայաստանում իրականացնում է «դենացիոնալիզացիա». Նարեկ ԳալստյանՄոսկվայում ձերբակալվել է MMA մարզիկ Միխայիլ ԱլլահվերդյանըՄեծ Բրիտանիայի արտգործնախարարը դիմել է ՊուտինինԱրևմուտքում «վրդովված» են Զելենսկու՝ Պուտինին ուղղված պահանջիցԵրեկ փոշու պարունակությունը օդում հասել է 0.589 մգ/մ³-ի, ինչը 3,9 անգամ գերազանցում է թույլատրելի կոնցենտրացիանՎՏԲ-Հայաստան Բանկը 2,5 անգամ ավելացրել է հաճախորդի վարկային պատմության հիման վրա տրվող վարկերի ծավալըԾառայել 1 ամիս և վճարել 20 մլն դրամ․ ժամկետային զինծառայության ընտրության երեք տարբերակՌուսաստանում խոսել են Ստամբուլում Ուկրաինայի հարցով բանակցությունների ձևաչափի մասինՀոկտեմբերի 27-ի գործով հարցաքննվել է Ժիրայր ՍեֆիլյանըՈստիկանությունը պարզել է 2-ամյա երեխայի հորը զանգահարողի ինքնությունըԻրանը սպասում է Պուտինի մոտալուտ պետական այցինՊատճառը տուժածի աղջկա լուսանկարները «TikTok»-ում տեղադրելն է եղել22 անշարժ գույքից մինչև ավելի քան 20 մլրդ դրամի պահանջ Քոչարյանի ընտանիքից. ԴատախազությունԻնչո՞ւ Ալիևը չմեկնեց ՄոսկվաԲանկային խարդախությունների հիմնական դերակատարները ՀՀ-ից դուրս են. ՔԿ նախագահԱնհայտ կորած 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները վերսկսվել ենՆաիր Տիկնիզյանը` իտալական ակումբի ուշադրության կենտրոնում Ռուսաստանը հաջողությամբ համագործակցում է մահմեդական երկրների հետ․ ՊուտինԵլիսեյան պալատը մեկնաբանել է վիճահարույց տեսանյութը՝ հայտնելով՝ ինչ է թաքցրել Մակրոնը ձեռքում«Այլասերվածության պրոպագանդա»․ կանացի տարազով երգիչը՝ Հ1–ի եթերում (տեսանյութ)Վտանգված է Եվրոպայի ապագան․ ReutersԹուրքիայի ԱԳ նախարարը պատմել է, որ իրեն թունավորել են մկնդեղով և սնդիկովՕրվա առաջին կեսին կարող եք լուրջ հաջողությունների հասնել․ Աստղագուշակ՝ մայիսի 12-ի համարՏարադրամի փոխարժեքները մայիսի 12-ինԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Վթարային ջրանջատում Արմավիր քաղաքի մի շարք հասցեներումՔրդական բանվորական կուսակցությունը դադարեցնում է Թուրքիայի դեմ զինված պայքարըՈՒՂԻՂ. Ազգային ժողովի նիստԳործադիրը փորձում է լուծել զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճար նշանակելու և վճարելու գործընթացում ծագած խնդիրներըՄանրիկյանը կոչ է անում չանցնել կոռեկտության սահմանը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top