Լավրովն ու Ֆիդանը քննարկել են Պուտինի՝ Մոսկվայի և Կիեւի միջև բանակցություններ սկսելու առաջարկը Քաղաքական և պատմական Հայաստանը չեն հակասում, այլ ընդհակառակը՝ հաստատում, փոխլրացնում են իրար. Ոսկանյան Թեկնածու չունենալը բնավ չի նշանակում քաղաքական անգործություն կամ անտարբերություն. Մամիջանյան «Վերոնան»` Նաիր Ծառայություններով հետաքրքրված լինելու մասին Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ բանակցելու Արևմուտքը 30-օրյա զինադադար է ցանկանում՝ Ուկրաինային «շունչ քաշելու» հնարավորություն տալու համար. Զախարովա Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին Ե՞րբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը Պաշտոնական․ Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մելքոնյան Գագոն «մանկապարտեզ է կառուցում».Armenian info

Որո՞նք են Երևան քաղաքի ջրամատակարարման խնդիրների պատճառները․ Գառնիկ Դանիելյան

Թեմա

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․

 

«Երևան քաղաքում ջրամատակարարման հետ կապված կան լուրջ խորքային խնդիրներ, որոնց հարկ եմ համարում անդրադառնալ մանրամասնորեն։

 

Երևանի ջրահեռացման համակարգի խնդիրներն ահագնանում են օր օրի։ Քաղաքապետարանը, Կամո Արեյանը ասում են, որ պետք է փոխել պայմանագիրը «Վեոլիա Ջուր» ընկերության հետ, որպեսզի պատշաճ կերպով մաքրեն ջրատարները՝ այդպիսով ձևավորելով տեսակետ, որ «Վեոլիան» թերի է անում գործը, սակայն, իրականում ջրատարները գտնվում են քաղաքապետարանի հաշվեկշռում։ Դրանք չեն հանձնվել «Վեոլիա Ջուր» ընկերությանը, և վերջինիս շահագործման տիրույթում չեն։

 

Այս ամենի հետևանքով, ամեն անձրևից հետո քաղաքում «ջրհեղեղ» է։ Տարիներ շարունակ ջրատարները չեն մաքրվել, կուտակվել են հող, ավազ, տերևներ։ Մի շարք տեղերում ապօրինի կոյուղին միացվել է ջրատարին, անվերահսկելի շինարարության արդյունքում վնասվել են ջրատարները։ Նոր շինարարություն սկսելիս հաշվի չեն առնվում ջրահեռացման խնդիրները։

 

Երևանն ունի ջրամատակարարման նախագծային որոշակի թողունակություն։ Ցանկացած նոր շինարարություն կամ տվյալ թաղամասում նախկինում չնախատեսված բարձրահարկ շինությունների կառուցումը բերում է ջրաքանակի նվազման։ Օրինակ, Կոմիտասի հատվածում նոր կառուցված շենքերը հանգեցնում են ջրաքանակի պակասին արդեն իսկ գործող բաժանորդների համար, քանի որ սնուցվում են նույն «Արզնի» գծից։

 

Աջափնյակում նոր շենքերը հանգեցնում են 15-րդ, 16-րդ թաղամասերի (կվարտալներ) բնակիչների համար նախատեսված ջրաքանակի նվազեցմանը և այլն։ «Դեֆանս» թաղամասի համար ևս պետք է ամբողջությամբ նոր ջրագիծ բերվի։ Այդքան ջուր քաղաքում պարզապես չկա։ Հենց ջրաքանակի պակասի պատճառով է վերանայվել որոշ տարածքների գրաֆիկը և դրանով են պայմանավորված շարունակական ջրանջատումները։ Կա ջրի կորստի վերահսկողության, ցանցի բարելավման հրատապ խնդիր։

 

Խայտառակ ծավալների է հասնում ջրագողությունը։ Որոշ բնակիչներ, ինչպես նաև՝ տարբեր գործարարներ, համատարած կերպով գողանում են ջուրը։ Հատկանշական է, որ մինչև ապրիլ կամ մայիս ամիսները Աջափնյակի գյուղերի բնակիչները ջրից չեն բողոքում, սակայն մայիսին սկսվում են բողոքները։ Պատճառն այն է, որ ապօրինի միացված խողովակներից ոռոգման նպատակով ջուր են գողանում հենց այս ամսին։

Կան մի շարք տնտեսվարողներ, որոնք իրենց տնտեսական կարիքների համար օգտագործում են խմելու ջուրը՝ շրջանցելով հաշվիչը։ Կան նաև շշալցնողներ, որոնք աղբյուրի ջրի փոխարեն լցնում են սովորական ծորակի ջուր։ Բայց, նույնիսկ այդ պայմաններում, այդ ծորակի ջուրը օգտագործում են ապօրինի կերպով։ Գողանում է մասնավոր սեկտորը, գողանում են առաջին հարկում ապրող կամ գործունեություն իրականացնողները և այլն։ Ջրի գողությունը ամենուր է։

 

Մի շարք համայնքներ կամ պետական մարմիններ սպառում են ջուրը և չեն վճարում, ինչի հետևանքով կուտակվել են ահռելի պարտքեր։ Կան համայնքներ, որոնք մեծածախ ջուր են գնում «Վեոլիա Ջուր»-ից, վաճառում բնակիչներին, բայց նույնիսկ մեծածախ գինը` 40 դրամ, չեն վճարում։

 

Տարիներ շարունակ ջրային օրենսգրքով անօտարելի համարվող տարածքներ ապօրինի վաճառվել են տարբեր մարդկանց, ինչի արդյունքում, նույնիսկ մագիստրալային խողովակներ, հայտնվել են ուրիշի ձեռքում։ Փնթի շինարարությունը վնասում է խողովակը կամ անհնարին դարձնում դրա սպասարկումը։

 

Վերջին տարվա մեջ մի քանի անգամ վնասվել է Երևան մտնող «Արզնի-2» ջրատարը։ Դրա պատճառներն են մոտակայքում հողերի օտարումը, ապօրինի շինարարությունը, ինչպես նաև Հրազդանի կիրճը մի շարք մարդկանց կողմից աղբավայրի վերածելը։ Երևանի շինարարական աղբը տանում և լցնում են կիրճը, աղբը աստիճանաբար կուտակվում, հոսում և պարբերաբար վնասում է ջրատարը։ Չնայած բազմաթիվ վթարներին՝ խնդիրը մինչ օրս լուծված չէ։ Անհրաժեշտ է ազատագրել անօտարելի գոտիները, արգելել ապօրինի գործունեությունը այդ տարածքում, ինչպես նաեւ՝ կառուցել նոր ջրատար։

 

Համաձայն «Վեոլիայի» հետ կառավարության պայմանագրի, վերջինս ստանձնել է պետական գույքի կառավարումը, որի դիմաց Հայաստանի Հանրապետությանը տարեկան վճարում է մոտ քսան միլիոն դոլար։ Այդ պայմանագրով ընթացիկ նորոգումը նույնպես «Վեոլիայի» պարտականությունն է։

 

Սակայն, պայմանագրի համաձայն, ԿԱՊԻՏԱԼ ԾԱԽՍԵՐԸ պետք է կատարվեն կառավարության կողմից։ Կառավարությունը ստանձնել է պարտավորություն՝ կատարելու 200 միլիոն դոլարի կապիտալ ծախս, որպեսզի նվազի կորուստը և կատարվեն ծավալուն աշխատանքներ, այդ թվում՝ մագիստրալների նորոգումը։ Մինչ օրս կառավարությունը ջրային ոլորտում ոչ մի կապիտալ ներդրում չի կատարել։ Ոչ էլ պատրաստվում է։

 

Վերոնշված խնդիրների կապակցությամբ պատրաստել եմ գրություններ՝ ուղղված «Վեոլիա Ջուր» ընկերությանն ու ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեին»։

 

 

 






Լավրովն ու Ֆիդանը քննարկել են Պուտինի՝ Մոսկվայի և Կիեւի միջև բանակցություններ սկսելու առաջարկըՔաղաքական և պատմական Հայաստանը չեն հակասում, այլ ընդհակառակը՝ հաստատում, փոխլրացնում են իրար. ՈսկանյանԹեկնածու չունենալը բնավ չի նշանակում քաղաքական անգործություն կամ անտարբերություն. Մամիջանյան«Վերոնան»` Նաիր Ծառայություններով հետաքրքրված լինելու մասինԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ բանակցելուԱրևմուտքը 30-օրյա զինադադար է ցանկանում՝ Ուկրաինային «շունչ քաշելու» հնարավորություն տալու համար. Զախարովա Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին Ե՞րբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը Պաշտոնական․ Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչՄելքոնյան Գագոն «մանկապարտեզ է կառուցում».Armenian infoԱդրբեջանի հերթական վшնդալիզմը. ոչնչшցվել են Հայրենական պատերազմի ու Արցախի ազատամարտերի հուշարձանները. Monument Watch. Monument WatchՄեծ Բրիտանիայի վարչապետի տանը հրդեհ է բռնկվել. The TimesՔննչական կոմիտեի ղեկավարը խայտառակ ելույթ և հարցուպատասխան ունեցավՍտամբուլում բանակցությունները պետք է տեղի ունենան առանց նախապայմանների. ՊեսկովԱփսոս…կովկասյան թաթարները քայլեցին Կարմիր հրապարակով, իսկ Հայաստանը ներկայացված չէր. ՆերսիսյանՍտամբուլում կայանալիք Ռուսաստանի և Ուկրաինայի հանդիպումը շատ կարևոր է, մտածում եմ մայիսի 15-ին այնտեղ մեկնելու մասին. Թրամփ Ի՞նչ կրթություն ունի քո ամուսինը, կրթվելը սկսեք ինքներդ ձեզնից`բլդուղով մի կերեք քսեք ձեր վրա… Արա Ղազարյանը`«Կրթվելը նորաձև է» ծրագրի մասինՊուտինը կմեկնի ԹեհրանՔննչական կոմիտեի նախագահը՝ 2-ամյա երեխայի անհետացման դեպքի մասին․ ինչ վարկածներ են քննվում.armlur.amԱրդյո՞ք Թրամփը կշարունակի միջնորդ լինել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցություններումՆիկոլը Հայաստանում իրականացնում է «դենացիոնալիզացիա». Նարեկ ԳալստյանՄոսկվայում ձերբակալվել է MMA մարզիկ Միխայիլ ԱլլահվերդյանըՄեծ Բրիտանիայի արտգործնախարարը դիմել է ՊուտինինԱրևմուտքում «վրդովված» են Զելենսկու՝ Պուտինին ուղղված պահանջիցԵրեկ փոշու պարունակությունը օդում հասել է 0.589 մգ/մ³-ի, ինչը 3,9 անգամ գերազանցում է թույլատրելի կոնցենտրացիանՎՏԲ-Հայաստան Բանկը 2,5 անգամ ավելացրել է հաճախորդի վարկային պատմության հիման վրա տրվող վարկերի ծավալըԾառայել 1 ամիս և վճարել 20 մլն դրամ․ ժամկետային զինծառայության ընտրության երեք տարբերակՌուսաստանում խոսել են Ստամբուլում Ուկրաինայի հարցով բանակցությունների ձևաչափի մասինՀոկտեմբերի 27-ի գործով հարցաքննվել է Ժիրայր ՍեֆիլյանըՈստիկանությունը պարզել է 2-ամյա երեխայի հորը զանգահարողի ինքնությունըԻրանը սպասում է Պուտինի մոտալուտ պետական այցինՊատճառը տուժածի աղջկա լուսանկարները «TikTok»-ում տեղադրելն է եղել22 անշարժ գույքից մինչև ավելի քան 20 մլրդ դրամի պահանջ Քոչարյանի ընտանիքից. ԴատախազությունԻնչո՞ւ Ալիևը չմեկնեց ՄոսկվաԲանկային խարդախությունների հիմնական դերակատարները ՀՀ-ից դուրս են. ՔԿ նախագահԱնհայտ կորած 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները վերսկսվել ենՆաիր Տիկնիզյանը` իտալական ակումբի ուշադրության կենտրոնում Ռուսաստանը հաջողությամբ համագործակցում է մահմեդական երկրների հետ․ ՊուտինԵլիսեյան պալատը մեկնաբանել է վիճահարույց տեսանյութը՝ հայտնելով՝ ինչ է թաքցրել Մակրոնը ձեռքում«Այլասերվածության պրոպագանդա»․ կանացի տարազով երգիչը՝ Հ1–ի եթերում (տեսանյութ)Վտանգված է Եվրոպայի ապագան․ ReutersԹուրքիայի ԱԳ նախարարը պատմել է, որ իրեն թունավորել են մկնդեղով և սնդիկովՕրվա առաջին կեսին կարող եք լուրջ հաջողությունների հասնել․ Աստղագուշակ՝ մայիսի 12-ի համարՏարադրամի փոխարժեքները մայիսի 12-ինԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Վթարային ջրանջատում Արմավիր քաղաքի մի շարք հասցեներումՔրդական բանվորական կուսակցությունը դադարեցնում է Թուրքիայի դեմ զինված պայքարըՈՒՂԻՂ. Ազգային ժողովի նիստԳործադիրը փորձում է լուծել զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճար նշանակելու և վճարելու գործընթացում ծագած խնդիրներըՄանրիկյանը կոչ է անում չանցնել կոռեկտության սահմանը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top