Լավրովն ու Ֆիդանը քննարկել են Պուտինի՝ Մոսկվայի և Կիեւի միջև բանակցություններ սկսելու առաջարկը Քաղաքական և պատմական Հայաստանը չեն հակասում, այլ ընդհակառակը՝ հաստատում, փոխլրացնում են իրար. Ոսկանյան Թեկնածու չունենալը բնավ չի նշանակում քաղաքական անգործություն կամ անտարբերություն. Մամիջանյան «Վերոնան»` Նաիր Ծառայություններով հետաքրքրված լինելու մասին Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ բանակցելու Արևմուտքը 30-օրյա զինադադար է ցանկանում՝ Ուկրաինային «շունչ քաշելու» հնարավորություն տալու համար. Զախարովա Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին Ե՞րբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը Պաշտոնական․ Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մելքոնյան Գագոն «մանկապարտեզ է կառուցում».Armenian info

Հոկտեմբերը եւ նոյեմբերը կլինեն վճռորոշ ոչ միայն մեր, այլ նաեւ տարածաշրջանի համար. Շաքարյանց

Հասարակություն

Տասնամյակներ շարունակ Ռուսաստանը՝ ԱՄՆ-ի եւ եվրոպական երկրների հետ միասին, առանցքային դեր է խաղացել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հակամարտությունը լուծելու դիվանագիտական ջանքերում: Սակայն Ադրբեջանը, գտնելով, որ հակամարտության կարգավորման գործընթացը դարձել է արտաքին ուժերի համար տարածաշրջանում իրենց ազդեցությունը գործադրելու միջոց, վերջին ամիսներին կարողացել է դուրս մղել Ռուսաստանին եւ մյուս արտաքին ուժերին այս գործընթացից ու աշխատել Հայաստանի հետ մեն-մենակ խաղաղության պայմանագրի վրա:

Սրան զուգահեռ՝ ՌԴ նախագահ Վ. Պուտինը վերահաստատել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի մշակման, սահմանների սահմանագծման եւ սահմանազատման գործընթացի խթանման, ինչպես նաեւ տրանսպորտային եւ լոգիստիկ կապերի ապաշրջափակման գործում Մոսկվայի աջակացության պատրաստակամությունը։ Այս ամենի շուրջ «Իրավունք»-ը զրուցել է անկախ քաղաքագետ, վերլուծաբան ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑԻ հետ:


— Պարոն Շաքարյանց, ինչպիսի՞ եզրակացություն կարելի է անել Պուտինի այցից Ադրբեջան, որին հաջորդեց նաեւ Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցը:


— Խաղաղության պայմանագրի համատեքստում դեռեւս բան չունենք ասելու: Բոլոր կարգի ողջույնները՝ արեւմտյան կամ ռուսաստանյան, դա ոչ ավել ուղղակի բարի ցանկությունների ցանկ են: Ընդհանրապես, Հայաստանի հետ կոնկրետ բան կապված չէ, չնայած՝ Պուտինի հայտարարությանը եւ նրա հետագա զանգին Երեւան: Այո, խոսել են կոնկրետ Ալիեւի հետ, ինչից ենթադրում ենք, որ ինչ-որ պայմանավորվածություններ են ձեռք բերվել: Խոսքը վերաբերում է այն ձեւակերպմանը, որն օգտագործեց Պուտինը Բաքվում համատեղ ասուլիսի ժամանակ: Նա ասաց, որ խաղաղ համաձայնագիր կոնկրետ Արցախի վերաբերյալ մենք չենք հայտարարել:

Դա հայտարարել են Ռուսաստանի եւ Բաքվի ԶԼՄ-ները: Այնպես որ, դա կարելի է համարել նաեւ երկկողմանի պաշտոնական որոշում, որը չի ժխտում, որ Ռուսաստանի նախագահը Բաքվում հնչեցրեց հենց Արցախ խոսքը: Այսինքն, մենք հասկացանք, որ կոնկրետ Պուտինի համար Արցախի հիմնահարցը լուծված չէ: Չնայած նրան, որ ե՛ւ Բաքվի, ե՛ւ Երեւանի պաշտոնատար անձինք ընդհանրապես մոռացել են, որ գոյություն ունի ինչ-որ մի Արցախ եւ, բնականաբար գոյություն ունեն, թե չունեն արցախահայերը: Համաձայնեք, որ հողն առանց բնակչության դժվար է պատկերացնել, բայց մենք գիտենք, որ ո՛չ Երեւանը, ո՛չ Բաքուն չեն էլ հիշատակում, որ գոյություն ունի հումանիտար աղետ։ Կոնկրետ արցախահայերի հետ կապված, գոյություն ունի էթնիկական զտում, որը տեղի ունեցավ անցյալ տարի սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսներին:


— Խաղաղության պայմանագրի համատեքստում մեզ ի՞նչ է սպասվում։ Զանգեզուրի միջանցքի հարցը կարելի՞ է համարել փակված։ Եթե փակված է, ապա ո՞ւմ շնորհիվ` Փաշինյանի՞, Պուտինի՞, թե՞ ԱՄՆ-ի։


— Երեւանի եւ Բաքվի համար ոչ մի բան չկա, բացի ինչ-որ նախագծերից, որոնք չեն էլ իրականանա: Մեկ պատճառով, որ այդ նախագծերի ետեւում կանգնած են Թուրքիան եւ Արեւմուտքը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ: Իսկ մեր տարածաշրջանն ունի կարճ ուղեղ, որոնց համար նման կարգի պլաններն անընդունելի են եւ, բնականաբար, այս դեպքում դժվար է պատկերացնել, որ ինչ-որ մի պահ կարող է կիրառվել ուրիշ բան, բայց որպեսզի դա կիրառվի՝ նիկոլիկները պետք է Հայաստանի ամբողջ տարածքը շատ շուտ հանձնեն թուրքերին: Այդ դեպքում՝ այո՛, դժվար թե Ռուսաստանն ու Իրանը կցանկանան ինչ-որ մի հայաստանցիների համար պատերազմ սկսեն՝ ՆԱՏՕ-ի դաշինքի հետ: Ես հույս ունեմ, որ բոլորը գիտեն, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է:


Ահա, թե ինչու մեզ չեն տեղեկացրել, թե ինչի՞ հետ են կապված եղել առանձնազրույցի կարգով բանակցությունները Բաքվի արվարձաններից մեկում: Մենք չգիտենք՝ այնտեղ քանի ժամ տեւող ուղիղ շփումներն ի՞նչ բնույթ են կրել, բայց գիտենք, որ նախորդիվ Բաքվում եղել էր Անվտանգության խորհրդի նախագահ Շոյգուն, եւ գիտենք, որ Բաքու գնալուց առաջ Շոյգուն եղել է Թեհրանում: Նաեւ գիտենք, որ փակագծերը բացելով՝ չէին մանրամասնել, թե Շոյգուին Թեհրանում ի՞նչ են ասել, Շոյգուն Թեհրանից ի՞նչն է տարել Բաքու կամ ի՞նչ բացատրեց նույն Ալիեւին:
Զգում եք, չէ՞, որ այդ երկու այցն ինչ-որ ուժային տեսակետից կարելի է դիտարկել: Ես ինքս այդպես եմ հասկանում, որ այստեղ չկա ուրիշ մեկնաբանություն, չկան քաղաքական սակարկությունների ինչ-որ աբսուրդային հարցեր: Ինչը, որ նա ասել է՝ Ալիեւը չի կարողացել ժխտել: Ենթադրենք ասել է, թե հերիք խաղ խաղաք, բանակցությունների համար եկեք, վերադարձեք մոսկովյան հարթակ, Ալիեւն ինչ-որ չի կարողացել մերժել: Բնականաբար, քուրդը քուրդ է մնում: Այն էլ՝ չկայացած քուրդը: Ահա սա է այցը Պուտինի թերակղզի, որը մեկ օր չտեւեց, չէ՞: Ինքը վերադարձել է Մոսկվա եւ անմիջապես զանգել է: Ուրեմն` հարցը եղել է բավական շատ կարեւոր եւ, ճշտելով վերջնական դիրքորոշումները Երեւանի եւ Բաքվի, ասել է՝ եկեք չսխալվենք: Ռուսաստանի նախագահը հաստատ կընդունի իր երկրի շահերից բխող որոշում՝ ո՛չ հօգուտ կովկասյան թաթարների, ո՛չ էլ ի հօգուտ հայերի: Շեշտում եմ՝ միայն Ռուսաստանի պետական շահին համապատասխանող որոշում է ընդունելու ՌԴ նախագահը: Սա ասում եմ՝ միլիոն, եթե ոչ միլիարդ տոկոս, որ ինքն արդեն պատրաստում է որպես օրակարգի մի պարբերություն:

Նաեւ հոկտեմբեր ամսին նախատեսված է իր հանդիպումն Իրանի նորընտիր նախագահի հետ, ով այցով կլինի Մոսկվայում: Այնտեղ տեղի կունենան բավական ծավալուն բանակցություններ: Դրանից առաջ Իրանը դարձել է ԲՐԻԿՍ կառույցի անդամ: Համենայնդեպս, այդպես հայտարարում են, որ նորից պատրաստի երկկողմանի ռազմավարական դաշնագիր կլինի Ռուսաստանի եւ Իրանի միջեւ: Ես չեմ ուզում այժմ ինչ-որ լավատեսական կանխատեսումներ անել:

Առաջարկում եմ, այնուամենայնիվ, սպասել այդ դաշտում իրադարձությունների զարգացմանը՝ սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսներին: Մենք նաեւ հասկանում ենք, թե ինչո՞ւ են առանձնացվում հենց աշնան այդ երկու ամիսները, քանի որ նոյեմբերին ԱՄՆ-ում կկայանան նախագահական ընտրությունները, եւ Ռուսաստանն ու Իրանը պետք է մաքրեն տարածաշրջանն ինչ-որ հարցերից: Ունենալով արդեն երկկողմանի ռազմավարական դաշնագիր՝ Իրանն ու Ռուսաստանը կսկսեն իրենց նոր կամ թարմացած ինչ-որ մի ծրագիր, որը կլինի Անդրկովկասին վերաբերող: Բնականաբար, բոլորը պետք է պատկերացնեն, որ տվյալ դեպքում շտապողությունը եւ կտրուկ ինչ-որ հայտարարությունները արդյունքի չեն բերի:


— Արդյո՞ք կարող ենք ասել, որ շատերի հայացքներն ուղղված են դեպի Արեւմուտք։


 
— Շատ հաճախ մոռանում են թե ի՞նչ է արել իրենց համար Արեւմուտքը: Միայն գրպանները լցրել է իրենց կաշառքներով։ Կարող է նրանք լավ են ապրում, բայց հայերը վատ են ապրում։ Անգամ հայերի մի մասն անտուն եւ անօթեւան է մնացել։ Հիմնական խնդիրն այն է, որ եկել են, բերել են մեր Սյունյաց մարզը դիտորդներին, որոնք ոչ մի բան չեն անում։ Բոլորն ասել են, որ լրտեսությամբ են զբաղված՝ Ռուսաստանի եւ Իրանի դեմ։ Կարող եմ վստահեցնել, որ Արեւմուտքի հետքը չի մնալու, տվյալ խամաճիկները մեր տարածաշրջանում չեն կայանալու։

Հենց դա է նշանակում Պուտինի այցը Բաքու։ Կամ պետք է իրականությունների հետ հաշվի նստել, կամ անհետանալ Անդրկովկասյան տարածաշրջանից  եւ մեկը թող գաղթի իր երազած Ամերիկա, մյուսն իր երազների Ֆրանսիա եւ այլն, եւ այլն։ Որոշակի մարդիկ կարող են երազել եւ գնալ իրենց համար սիրելի երկրները։ Եթե մարդիկ չեն ցանկանում Անդրկովկասում ապրել՝ այս պատմական վայրում, ապա ուրիշ ճար չկա եւ այլընտրանք էլ չկա։ Ով, որ ցանկանում է թուրքի հետ ապրել, հենց հիմա էլ կարող է իր իրերնը հավաքել եւ գնալ։
 
Մնում է հասկանանք եւ հիշենք, որ առաջին սիոնիստական պետությունն է ոչ թե Իսրայելը, այլ Քեմալական Թուրքիան եւ այդ դրույթներից պետք է հասկանանք, որ պատերազմը շատ խորն է գնում, ու դա քաղաքակրթական պատերազմ է։ Իսկ, որ ասում են՝ Զանգեզուրյան միջանցք, պարզապես, հորինված է միամիտների համար, որպեսզի ասեն ինչ սիրուն խոսքեր են։ Մենք տեսնում ենք՝ ինչպես են ստախոսության հիման վրա կառուցված կերպով խոսում։ Գլխավորն այստեղ լուրջ հանգամանքների հետ հաշվի նստելու ցանկության բացակայությունն է։

Փորձում են զոմբիացնել Հայաստանի բնակչությանը, որպեսզի նրանք ավելի շատ փող հավաքեն Արեւմուտքից, եւ դա վայելեն հենց Արեւմուտքում։ Արեւմտյան խամաճիկները ձգտում ունեն փախչելու հայրենիքից դեպի Եվրոպաներ, իսկ հայրենիքը հարց է թե ո՞ւմ է ուզում թողնել։ Այս տարածաշրջանի իրական լիդերները եղել են Իրանը եւ Ռուսաստանը։ Այնպես որ, օրենքը կթելադրեն նույն Իրանը եւ Ռուսաստանը։


ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ






Լավրովն ու Ֆիդանը քննարկել են Պուտինի՝ Մոսկվայի և Կիեւի միջև բանակցություններ սկսելու առաջարկըՔաղաքական և պատմական Հայաստանը չեն հակասում, այլ ընդհակառակը՝ հաստատում, փոխլրացնում են իրար. ՈսկանյանԹեկնածու չունենալը բնավ չի նշանակում քաղաքական անգործություն կամ անտարբերություն. Մամիջանյան«Վերոնան»` Նաիր Ծառայություններով հետաքրքրված լինելու մասինԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ բանակցելուԱրևմուտքը 30-օրյա զինադադար է ցանկանում՝ Ուկրաինային «շունչ քաշելու» հնարավորություն տալու համար. Զախարովա Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին Ե՞րբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը Պաշտոնական․ Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչՄելքոնյան Գագոն «մանկապարտեզ է կառուցում».Armenian infoԱդրբեջանի հերթական վшնդալիզմը. ոչնչшցվել են Հայրենական պատերազմի ու Արցախի ազատամարտերի հուշարձանները. Monument Watch. Monument WatchՄեծ Բրիտանիայի վարչապետի տանը հրդեհ է բռնկվել. The TimesՔննչական կոմիտեի ղեկավարը խայտառակ ելույթ և հարցուպատասխան ունեցավՍտամբուլում բանակցությունները պետք է տեղի ունենան առանց նախապայմանների. ՊեսկովԱփսոս…կովկասյան թաթարները քայլեցին Կարմիր հրապարակով, իսկ Հայաստանը ներկայացված չէր. ՆերսիսյանՍտամբուլում կայանալիք Ռուսաստանի և Ուկրաինայի հանդիպումը շատ կարևոր է, մտածում եմ մայիսի 15-ին այնտեղ մեկնելու մասին. Թրամփ Ի՞նչ կրթություն ունի քո ամուսինը, կրթվելը սկսեք ինքներդ ձեզնից`բլդուղով մի կերեք քսեք ձեր վրա… Արա Ղազարյանը`«Կրթվելը նորաձև է» ծրագրի մասինՊուտինը կմեկնի ԹեհրանՔննչական կոմիտեի նախագահը՝ 2-ամյա երեխայի անհետացման դեպքի մասին․ ինչ վարկածներ են քննվում.armlur.amԱրդյո՞ք Թրամփը կշարունակի միջնորդ լինել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցություններումՆիկոլը Հայաստանում իրականացնում է «դենացիոնալիզացիա». Նարեկ ԳալստյանՄոսկվայում ձերբակալվել է MMA մարզիկ Միխայիլ ԱլլահվերդյանըՄեծ Բրիտանիայի արտգործնախարարը դիմել է ՊուտինինԱրևմուտքում «վրդովված» են Զելենսկու՝ Պուտինին ուղղված պահանջիցԵրեկ փոշու պարունակությունը օդում հասել է 0.589 մգ/մ³-ի, ինչը 3,9 անգամ գերազանցում է թույլատրելի կոնցենտրացիանՎՏԲ-Հայաստան Բանկը 2,5 անգամ ավելացրել է հաճախորդի վարկային պատմության հիման վրա տրվող վարկերի ծավալըԾառայել 1 ամիս և վճարել 20 մլն դրամ․ ժամկետային զինծառայության ընտրության երեք տարբերակՌուսաստանում խոսել են Ստամբուլում Ուկրաինայի հարցով բանակցությունների ձևաչափի մասինՀոկտեմբերի 27-ի գործով հարցաքննվել է Ժիրայր ՍեֆիլյանըՈստիկանությունը պարզել է 2-ամյա երեխայի հորը զանգահարողի ինքնությունըԻրանը սպասում է Պուտինի մոտալուտ պետական այցինՊատճառը տուժածի աղջկա լուսանկարները «TikTok»-ում տեղադրելն է եղել22 անշարժ գույքից մինչև ավելի քան 20 մլրդ դրամի պահանջ Քոչարյանի ընտանիքից. ԴատախազությունԻնչո՞ւ Ալիևը չմեկնեց ՄոսկվաԲանկային խարդախությունների հիմնական դերակատարները ՀՀ-ից դուրս են. ՔԿ նախագահԱնհայտ կորած 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները վերսկսվել ենՆաիր Տիկնիզյանը` իտալական ակումբի ուշադրության կենտրոնում Ռուսաստանը հաջողությամբ համագործակցում է մահմեդական երկրների հետ․ ՊուտինԵլիսեյան պալատը մեկնաբանել է վիճահարույց տեսանյութը՝ հայտնելով՝ ինչ է թաքցրել Մակրոնը ձեռքում«Այլասերվածության պրոպագանդա»․ կանացի տարազով երգիչը՝ Հ1–ի եթերում (տեսանյութ)Վտանգված է Եվրոպայի ապագան․ ReutersԹուրքիայի ԱԳ նախարարը պատմել է, որ իրեն թունավորել են մկնդեղով և սնդիկովՕրվա առաջին կեսին կարող եք լուրջ հաջողությունների հասնել․ Աստղագուշակ՝ մայիսի 12-ի համարՏարադրամի փոխարժեքները մայիսի 12-ինԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Վթարային ջրանջատում Արմավիր քաղաքի մի շարք հասցեներումՔրդական բանվորական կուսակցությունը դադարեցնում է Թուրքիայի դեմ զինված պայքարըՈՒՂԻՂ. Ազգային ժողովի նիստԳործադիրը փորձում է լուծել զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճար նշանակելու և վճարելու գործընթացում ծագած խնդիրներըՄանրիկյանը կոչ է անում չանցնել կոռեկտության սահմանը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top