Որեւէ մեկը իրական որեւէ գործընթացում ՀՀ-ին չի ներգրավում. Մամիջանյան
Ներքաղաքական
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար ՀԱՅԿ ՄԱՄԻՋԱՆՅԱՆԻ գնահատմամբ՝ Հայաստանի Հանրապետությունը միջազգային հարաբերություններում դարձել է օբյեկտ. առանց մեզ որոշում են, թե ինչ է տեղի ունենալու մեզ հետ:
— Երբեմն ասում են, որ մեզ կտեղեկացնեն, երբեմն դա էլ չեն ասում: Որեւէ մեկը իրական որեւէ գործընթացում ՀՀ-ին չի ներգրավում՝ որպես բանակցային կողմ: ՀՀ-ն որեւէ պահանջ չի ներկայացնում` գերիների վերադարձի հետ կապված, որեւէ քննարկում չի ծավալում՝ կապված ՀՀ սուվերեն տարածքը ադրբեջանցի զինյալների կողմից լքելու վերաբերյալ: Այդ առումով ինձ մեկ է՝ Նիկոլ Փաշինյանը հեծանիվ կքշի, թե՝ սամակատ: