Մասնագետները ստեղծել են նոր միջոց՝ մտավոր կարողությունների բարելավման համար
Հասարակություն
Գիտնականներն առայժմ չեն բացահայտում յուրահատուկ դեղամիջոցի ստեղծման մանրամասները, սակայն հայտնի է, որ այն խթանում է գլխուղեղը՝ բարձրացնելով հիստամինի մակարդակը։ Բացի այդ, ակտիվ նյութն ազդում է անմիջականորեն նեյրոտրանսմիտերների վրա, ինչը բարելավում է տրամաբանական մտածողությունը։ Նման արդյունքի շնորհիվ մարդն առույգանում է և կարողանում է լուծել անգամ բարդ առաջադրանքները։
Դեղամիջոցի շնորհիվ բարելավվում է կարճատև հիշողությունն ու իրավիճակը վերլուծելու և արագ որոշումներ կայացնելու կարողությունը։ Առայժմ մտավոր կարողությունները բարելավող դեղամիջոցը դեռ չի անցել կլինիկական փորձարկումներ, ուստի մարդկանց վրա փորձարկելու մասին դեռ վաղ է խոսել։ Բացի այդ, գիտնականները չեն բացառում նաև մի շարք կողմնակի բարդությունների, այդ թվում նաև քնի խանգարումների, մեծ քանակությամբ տեղեկության պատճառով կոգնիտիվ խանգարումների և փսիխոզի զարգացման հավանականությունը։
Բացի այդ, պետք չէ հաշվի առնել, որ անգամ բարեհաջող փորձարկումների դեպքում յուրահատուկ դեղամիջոցը կհայտնվի ոչ բոլոր երկրներում, քանի որ այն համարվում է դոպինգ, իսկ նմանատիպ դեղամիջոցներն արգելված են ժամանակակից պետությունների մեծ մասում։ Այնուամենայնիվ այն կարող է կիրառվել գլխուղեղի դեգեներատիվ հիվանդություններով հիվանդների բուժման համար։