Լավրովն ու Ֆիդանը քննարկել են Պուտինի՝ Մոսկվայի և Կիեւի միջև բանակցություններ սկսելու առաջարկը Քաղաքական և պատմական Հայաստանը չեն հակասում, այլ ընդհակառակը՝ հաստատում, փոխլրացնում են իրար. Ոսկանյան Թեկնածու չունենալը բնավ չի նշանակում քաղաքական անգործություն կամ անտարբերություն. Մամիջանյան «Վերոնան»` Նաիր Ծառայություններով հետաքրքրված լինելու մասին Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ բանակցելու Արևմուտքը 30-օրյա զինադադար է ցանկանում՝ Ուկրաինային «շունչ քաշելու» հնարավորություն տալու համար. Զախարովա Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին Ե՞րբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը Պաշտոնական․ Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մելքոնյան Գագոն «մանկապարտեզ է կառուցում».Armenian info

Ավետիք Չալաբյանը չի հանգստանում՝ ինքը հերքում է, ինքն էլ հաստատում

Ներքաղաքական

«Հայաքվե» նախաձեռնության համակարգող ԱՎԵՏԻՔ ՉԱԼԱԲՅԱՆԸ խիստ սրտնեղած «Իրավունք»-ից՝ փոխանակ ընդուներ հրավերը՝ հարցը խմբագրությունում քննարկելու, փոխանակ թեմայի վերաբերյալ պատասխանելու ավելի վաղ՝  18.07.2024 թվականին, մեր ուղարկած հարցադրումներին եւ պարզաբանում մտցնելու (ոչ պաշտոնական նամակին՝ «Հայաքվե» նախաձեռնության խոսնակ Դավիթ Սարգսյանի կողմից, եղել է պատասխան նամակ` հարցադրումներով) աջ ու ձախ բողոքում է ու գանգատվում, հիմա էլ հերթը հասել է ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնին: Մենք առաջարկել էինք պատասխանել մի շարք հարցերի եւ հայտնել իրենց կարծիքը, իրենք հրաժարվել են: Մինչդեռ հիմա Չալաբյանը բողոքում է, թե իբր հնարավորություն չենք տվել ներկայացնել իր տեսակետը, ինչը բացարձակ սուտ է:

Իսկ ի՞նչը հանգիստ չի տալիս Չալաբյանի վիրավորված գիտակցությանը, բավականին ուշագրավ է: «ԶԱՐՄԱՆՔ» խորագրի ներքո Iravunk.com-ում 17.07.2024 թվականին հրապարակված նյութի երկրորդ պարբերությունում, որը վերաբերում է Ա. Չալաբյանին, վերջինս կարծում է, թե կան անճշտություններ: Մասնավորապես, ըստ Ա. Չալաբյանի փաստաբան ՆԱՐԻՆԵ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ, խոսքը  վերաբերում է նյութում տեղ գտած այն մտքին, որ՝  «Ամեն ինչ տեսել էինք, բայց չէինք տեսել, որ թունդ ընդդիմադիրի բարեկեցության մասին անձամբ հոգա կառավարությունը» եւ այն, որ հրապարակման մեջ ասված է. «Այստեղ զարմանալին այն չէ, որ Չալաբյանը Արցախը փրկելը թարգել, բիզնեսով է զբաղվում, այլ այն, թե այս ի՞նչ սեր ու հանդուրժողականություն է տածում Փաշինյան Նիկոլի կառավարությունն՝ առ ընդդիմադիր Չալաբյան»:

Ուշագրավն այն է, որ Չալաբյանի ներկայացուցիչը խմբագրությանը հասցեագրված հենց նույն նամակում էլ ինքն իսկ խոստովանում եւ փաստում է վերոգրյալը՝ այդպես էլ անհասկանալի դարձնելով, թե՝ ի վերջո, ինչի՞ց է սրտնեղած իր պաշտպանյալը:

Փաստաբան Նարինե Բեգլարյանը տեղեկացնում է, մեջբերում ենք. «Արմբերրի» ՓԲ ընկերությունը 18.03.2015 թ.-ից Հայաստանում հիմնադրած եւ գործող ընկերություն է, որը զբաղվում է կիսաօրգանական ճանապարհով մշակվող ազնվամորու աճեցմամբ: Հիմնադրման պահից առ այսօր Ավետիք Չալաբյանը հանդիսանում է այդ ընկերության խորհրդի նախագահը եւ վերահսկող բաժնետերը: Ծանոթանալով ընկերության իրավական շահառուների հայտարարագրին՝ կարելի է տեսնել, որ Ավետիք Չալաբյանը ընկերության իրական շահառուն է՝ 62 տոկոս ուղղակի մասնակցության ուժով»:

Ն. Բեգլարյանը նաեւ նշում է, որ «Արմբերրի» ՓԲԸ-ի, դրա ղեկավարների եւ գործունեության մասին տեղեկություններ հասանելի են տարբեր հրապարակումներում, որտեղ կարելի է գտնել տեղեկություն, որ ԱԿԲԱ ֆեդերացիայի հետ համագործակցությունը սկսվել է՝ 2017 թվականի օգոստոսից, ինչպես նաեւ տեղեկություններ, որ դեռեւս 30.07.2018 թվականից «Արմբերրի» ՓԲԸ-ն կայացել էր՝ որպես արդյունավետ ձեռնարկություն՝ իր տարիների աշխատանքի արդյունքում: Ըստ փաստաբանի. «Այս եւ այլ հրապարակումները վկայում են այն մասին, որ ձեռնարկատիրական գործունեությամբ Ավետիք Չալաբյանը ակտիվորեն զբաղվում է 2015 թվականից սկսած, իսկ 2018 թվականից հետո արձանագրված աճը դեռեւս 2015 թվականից սկսած աշխատանքի արդյունք է»:

Մի տեղեկություն էլ մենք հավելենք՝  2018-ից հետո ընդդիմադիր Չալաբյանի բիզնեսի արձանագրված աճի մասին: ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքում 28.08.2020-ին հրապարակված նյութից տեղեկանում ենք, որ Նիկոլ Փաշինյանի կառավարության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին եւ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերն այցելել են Կոտայքի մարզի Զորավան համայքնում գործող «Արմբերրի» ընկերություն։

«Առաջիկայում ընկերությունը նախատեսել է ընդլայնել գործունեությունը՝ օգտվելով Էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված գյուղոլորտի պետական օժանդակության ծրագրերից։ Շրջայցի ընթացքում փոխնախարարն ընդգծել է կառավարության կողմից մշակված ծրագրերի կարեւորությունն ու արդյունավետությունը», - ասված է հաղորդագրության մեջ։

«Էկոնոմիկայի նախարարությունը «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» ծրագրի շրջանակներում համաֆինանսավորման սկզբունքով կազմակերպությանն արդեն իսկ օժանդակել է 20 մլն դրամով, ինչը նպաստել է հատապտղանոցի հիմնման, հետբերքահավաքային կարողությունների, արտահանման կարողությունների զարգացմանը: Մեր դոնոր գործընկերների կողմից տրամադրված աջակցությունը հիանալի շարունակություն է ստեղծված կարողությունների զարգացման և ընդարձակման համար», - նշել է էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը։

«Ուրախ ենք արձանագրել, որ, համագործակցելով կառավարության եւ այնպիսի կազմակերպությունների հետ, ինչպիսին Միջազգային զարգացման գործակալությունն է, մենք կարողանում ենք աջակցել բիզնեսին հաջողության հասնելու հարցում։ «Արմբերրի» ընկերությունն այդ եռակողմ համագործակցության արդյունքում զարգացող բիզնեսի հիանալի օրինակ է», - ամփոփելով  շրջայցի արդյունքները՝ նշել է դեսպան Լին Թրեյսին։

Համաձայնեք, որ ԱՄՆ դեսպանը երբեք պատահական տեղեր չի գնում, ուր մնաց, թե Նիկոլի փոխնախարարի հետ այցելեր մի ընդդիմադիր գործչի ընկերություն: Բայց չշեղվենք եւ վերադառնանք Չալաբյանի փաստաբանի ներկայացրած այլ փաստերին:

«Արմբերրի» ՓԲԸ-ն ԱԿԲԱ ֆեդերացիայի հետ համագործակցությամբ մի շարք անգամներ՝ սկսած 2017 թվականից մինչեւ 2021 թվականը ստացել է ծրագրային ֆինանսավորում տարբեր առեւտրային բանկերից, ընդ որում՝ օրենքի եւ կառավարության որոշման պահանջների համապատասխանության դեպքում սուբսիդավորվող վարկերի տրամադրումը գյուղատնտեսական ձեռնարկություններին բանկերի կողմից չի կարող մերժվել: Յուրաքանչյուր դեպքում գյուղատնտեսական ընկերությանը վարկավորում եւ վերահսկում է ֆինանսական կառույցը, իսկ կառավարությունը միայն փոխհատուցում է վարկային տոկոսադրույքները: «Արմբերրի» ՓԲԸ-ին բանկերի կողմից տրամադրված ծրագրային ֆինանսավորման ընդհանուր գումարը չի գերազանցել 130 միլիոն ՀՀ դրամը, եւ յուրաքանչյուր դեպքում սուբսիդավորվել է բացառապես վարկի տոկոսադրույքը», - մանրամասնում է փաստաբանը:

Այսպիսով՝ մեկ անգամ եւս փաստենք, որ Ավետիք Չալաբյանն արդեն երկար տարիներ զբաղվում է բիզնեսով, որը սկսել է աճ ունենալ Նիկոլի օրոք՝ կառավարության սուբսիդավորումներով եւ հավանաբար՝ ԱՄՆ դեսպանի գործուն աջակցության շնորհիվ: Թերեւս տակը մնաց Արցախը փրկելը թարգելու հարցը: Համենայնդեպս, գոնե մեզ հայտնի չէ, որ հիմա Ավետիք Չալաբյանը լծված է այդ գործին կամ Արցախի փրկության համար կոնկրետ արդյունավետ գործողություն է կատարել: Ավելին՝ ստեղծված իրավիճակում՝ անգամ անհնար է. հայկական Արցախն այս պահին չկա՝ չնայած Չալաբյանի հավաքած ստորագրությունների: Այսքանից հետո հարց է ծագում, թե ինչի՞ն է պետք ընդդիմադիր ներկայացող Չալաբյանին «քյալլա» տալ ընդդիմադիր, եթե չասենք՝ ամենաընդդիմադիր լրատվամիջոցի հետ, թողնում ենք ընթերցողների եզրակացությանը: Իսկ գուցե ԱՄՆ դեսպա՞նն է նրան հուշել այս կերպ «աջակցել» ազատ մամուլի եւ խոսքի տարածմանը՝ Հայաստանի Հանրապետությունում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Լավրովն ու Ֆիդանը քննարկել են Պուտինի՝ Մոսկվայի և Կիեւի միջև բանակցություններ սկսելու առաջարկըՔաղաքական և պատմական Հայաստանը չեն հակասում, այլ ընդհակառակը՝ հաստատում, փոխլրացնում են իրար. ՈսկանյանԹեկնածու չունենալը բնավ չի նշանակում քաղաքական անգործություն կամ անտարբերություն. Մամիջանյան«Վերոնան»` Նաիր Ծառայություններով հետաքրքրված լինելու մասինԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ բանակցելուԱրևմուտքը 30-օրյա զինադադար է ցանկանում՝ Ուկրաինային «շունչ քաշելու» հնարավորություն տալու համար. Զախարովա Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին Ե՞րբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը Պաշտոնական․ Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչՄելքոնյան Գագոն «մանկապարտեզ է կառուցում».Armenian infoԱդրբեջանի հերթական վшնդալիզմը. ոչնչшցվել են Հայրենական պատերազմի ու Արցախի ազատամարտերի հուշարձանները. Monument Watch. Monument WatchՄեծ Բրիտանիայի վարչապետի տանը հրդեհ է բռնկվել. The TimesՔննչական կոմիտեի ղեկավարը խայտառակ ելույթ և հարցուպատասխան ունեցավՍտամբուլում բանակցությունները պետք է տեղի ունենան առանց նախապայմանների. ՊեսկովԱփսոս…կովկասյան թաթարները քայլեցին Կարմիր հրապարակով, իսկ Հայաստանը ներկայացված չէր. ՆերսիսյանՍտամբուլում կայանալիք Ռուսաստանի և Ուկրաինայի հանդիպումը շատ կարևոր է, մտածում եմ մայիսի 15-ին այնտեղ մեկնելու մասին. Թրամփ Ի՞նչ կրթություն ունի քո ամուսինը, կրթվելը սկսեք ինքներդ ձեզնից`բլդուղով մի կերեք քսեք ձեր վրա… Արա Ղազարյանը`«Կրթվելը նորաձև է» ծրագրի մասինՊուտինը կմեկնի ԹեհրանՔննչական կոմիտեի նախագահը՝ 2-ամյա երեխայի անհետացման դեպքի մասին․ ինչ վարկածներ են քննվում.armlur.amԱրդյո՞ք Թրամփը կշարունակի միջնորդ լինել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցություններումՆիկոլը Հայաստանում իրականացնում է «դենացիոնալիզացիա». Նարեկ ԳալստյանՄոսկվայում ձերբակալվել է MMA մարզիկ Միխայիլ ԱլլահվերդյանըՄեծ Բրիտանիայի արտգործնախարարը դիմել է ՊուտինինԱրևմուտքում «վրդովված» են Զելենսկու՝ Պուտինին ուղղված պահանջիցԵրեկ փոշու պարունակությունը օդում հասել է 0.589 մգ/մ³-ի, ինչը 3,9 անգամ գերազանցում է թույլատրելի կոնցենտրացիանՎՏԲ-Հայաստան Բանկը 2,5 անգամ ավելացրել է հաճախորդի վարկային պատմության հիման վրա տրվող վարկերի ծավալըԾառայել 1 ամիս և վճարել 20 մլն դրամ․ ժամկետային զինծառայության ընտրության երեք տարբերակՌուսաստանում խոսել են Ստամբուլում Ուկրաինայի հարցով բանակցությունների ձևաչափի մասինՀոկտեմբերի 27-ի գործով հարցաքննվել է Ժիրայր ՍեֆիլյանըՈստիկանությունը պարզել է 2-ամյա երեխայի հորը զանգահարողի ինքնությունըԻրանը սպասում է Պուտինի մոտալուտ պետական այցինՊատճառը տուժածի աղջկա լուսանկարները «TikTok»-ում տեղադրելն է եղել22 անշարժ գույքից մինչև ավելի քան 20 մլրդ դրամի պահանջ Քոչարյանի ընտանիքից. ԴատախազությունԻնչո՞ւ Ալիևը չմեկնեց ՄոսկվաԲանկային խարդախությունների հիմնական դերակատարները ՀՀ-ից դուրս են. ՔԿ նախագահԱնհայտ կորած 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները վերսկսվել ենՆաիր Տիկնիզյանը` իտալական ակումբի ուշադրության կենտրոնում Ռուսաստանը հաջողությամբ համագործակցում է մահմեդական երկրների հետ․ ՊուտինԵլիսեյան պալատը մեկնաբանել է վիճահարույց տեսանյութը՝ հայտնելով՝ ինչ է թաքցրել Մակրոնը ձեռքում«Այլասերվածության պրոպագանդա»․ կանացի տարազով երգիչը՝ Հ1–ի եթերում (տեսանյութ)Վտանգված է Եվրոպայի ապագան․ ReutersԹուրքիայի ԱԳ նախարարը պատմել է, որ իրեն թունավորել են մկնդեղով և սնդիկովՕրվա առաջին կեսին կարող եք լուրջ հաջողությունների հասնել․ Աստղագուշակ՝ մայիսի 12-ի համարՏարադրամի փոխարժեքները մայիսի 12-ինԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Վթարային ջրանջատում Արմավիր քաղաքի մի շարք հասցեներումՔրդական բանվորական կուսակցությունը դադարեցնում է Թուրքիայի դեմ զինված պայքարըՈՒՂԻՂ. Ազգային ժողովի նիստԳործադիրը փորձում է լուծել զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճար նշանակելու և վճարելու գործընթացում ծագած խնդիրներըՄանրիկյանը կոչ է անում չանցնել կոռեկտության սահմանը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top