Համաշխարհային բժշկության ոլորտում զգալի ավանդ ներդրած հայազգի բժիշկներ
Հասարակություն
Հայերը պատմության տարբեր ժամանակահատվածներում կարևոր դեր են խաղացել իրենց հայրենիքի սահմաններից դուրս, անփոխարինելի ավանդ են ներդրել այս կամ այն պետության մշակույթի, գիտության, փիլիսոփայության և բժշկության բնագավառում։
Միհրան Ղասաբյանը (1870-1910 թթ., Ֆիլադելֆիա, ԱՄՆ) բժշկությունում ռենտգենյան ճառագայթների կիրառման բնագավառում գյուտարարներից մեկն է։ Նրա հիմնադրած ամերիկյան ռենտգենյան լաբորատորիայում Ղասաբյանը մշակել է ռենտգենյան ճառագայթների օգնությամբ չարորակ ուռուցքների բուժման մեթոդը։ Այդ թեմայով նա նաև գիրք է գրել, իսկ մի քանի տարի անց դարձել է էլեկտրական թերապիայի ամերիկյան միության նախագահ։
Վիգեն Գեոդակյան (1925-2012 թթ., Ռուսաստան) – ականավոր կենսաբան, կենսաքիմիկոս, սեռի, սեռական երկձևության, քրոմոսոմների և «նոմադիկ» գեների էվոլյուցիոն տեսությունների, օրգանիզմների անհամաչափության, ուղեղի ֆունկցիոնալ անհամաչափության, կրկնակի օրգանների տեսությունների հեղինակ, ՌԳԱ Ա.Ն.Սևերցովի անվան բնապահպանության և էվոլյուցիայի խնդիրների ինստիտուտի կենսաակուստիկայի լաբորատորիայի գիտաշխատող, գրում է novostink.ru-ն։