Ահա՝ ինչի կարող է հանգեցնել՝ ինտերնետի դանդաղ աշխատելը
Հասարակություն
Տեսանյութի դանդաղ ներբեռնումն ու ինտերնետի դանդաղ աշխատանքը մարդու մոտ առաջացնում է ճիշտ այնպիսի սթրես, ինչպես օրինակ սարսափ ֆիլմի դիտումը:
Փորձի ժամանակ կամավորներին առաջարկվել է սմարթֆոններով ֆիլմ դիտել, որի ընթացքում մասնագետները չափել են մասնակիցների պուլսն ու ուղեղի ակտիվության մակարդակը, ինչպես նաև աչքերի շարժման արագությունը:
Երբ ինտերնետի դանդաղ աշխատանքի պատճառով տեսանյութը կանգ է առել, մասնակիցների սրտի զարկերի հաճախականությունն ավելացել է 38%-ով:
Գիտնականների կատարած հաշվարկների համաձայն, տեսանյութի ընդամենը 6 վարկյան դադարը, մարդու օրգանիզմում առաջացնում է ճիշտ այնպիսի ռեակցիա, ինչպես օրինակ սարսափ ֆիլմի դիտումը կամ մաթեմատիկական հավասարման լուծումը:
Աղբյուրը՝ med2.ru