Ահա՝ որո՞նք են հաջողության գաղտնիքները և ինչպես հասնել դրանց
Հասարակություն
Չզարգացնելով գիտակցությունը, չսովորելով և կյանքով չուրախանալով՝ հնարավոր չէ հաշտ ապրել ինքդ քեզ հետ կամ շրջապատի հետ:
Սկսեք օրը լավից
Բոլոր հաջող մարդիկ ունեն առավոտյան սովորություններ: Նրանք սովորաբար շատ շուտ են արթնանում և զբաղվում այն գործերով, որոնք իրենց հաճույք են պատճառում:
Սովորեք կառավարել ժամանակը
Ժամանակը մարդու ամենաթանկ ռեսուրսն է: Դրա արժեքն այն վերականգնելու հնարավորության բացակայությունն է: Հենց այդ պատճառով շատ կարևոր է կարողանալ այն կառավարել:
Զգացեք կյանքի համը
Ռոբին Շարմայի հիմնական գաղափարներից մեկն այն է, որ մարդու հիմնական ողբերգությունը ոչ թե նրա մահկանացու լինելն է, այլ այն, որ շատ մարդիկ հոգեպես մահանում են դեռ կյանքի ընթացքում:
Կենտրոնացեք գլխավորի վրա
Ժամանակակից կյանքը մեզ հրամցնում է բազմաթիվ տեղեկատվական հոսքեր: Հարկավոր է զտել դրանք, հրաժարվել անկարևորներից և ընդունել միայն ամենակարևորները: