Զգուշացեք վիրավորել մարդուն, ով պաշտպանված է երկնային ուժերի կողմից
Հասարակություն
Կարևոր առաքելության մեջ գտնվող լուսավոր մարդն ունի նույն տեսքը, ինչպես բոլորը: Բայց նրա նկատմամբ ոտնձգության համար հատուցումը միշտ գալիս է։ Եվ որքան շատ է նման մարդուն հասցվում վնաս և ավերածություն, ընդորում բացարձակ ոչ արժան, այնքան ավելի վտանգի մեջ է հենց ինքը՝ վիրավորողը։ Ինչ-որ ժամանակ թվում է, թե վնաս տվողն ապրում է երջանիկ, բայց իրականում նրան ուղղակի գիտակցման և ուղղվելու հնարավորություն է տրվում։ Ի վերջո, իզուր չէր, որ իր կողքին նման լուսավոր մարդ կար, դա ի վերուստ օգնություն էր, որպեսզի մարդը փոխվի։ Որպեսզի հասկանա:
Այդ պատճառով մի օր գալիս է հարվածը: Իսկ եթե մարդը ոչինչ չի հասկանում, ապա ամեն ինչ կրկնվում է էլ ավելի ծանր տարբերակով։ Որպեսզի հասկանա:
Եթե ոչինչ չի օգնում, ապա լուսավոր մարդուն փրկում են իր տանջողից, դնում են պաշտպանություն, որը հարմար է նրան: Կամ, ամենադժվար դեպքում, երբ այլ ճանապարհ չկա, ուղղակի լիկվիդացնում են նեղացնողին։