Արդեն հայտնի են Redmi Note 14 Pro-ի բոլոր բնութագրերը
Հասարակություն
Վաղը տեղի կունենա Redmi Note 14 սմարթֆոնների շարքի պաշտոնական շնորհանդեսը, սակայն շարքի մոդելներից մեկի՝ Redmi Note 14 Pro-ի բնութագրերի ամբողջական ցանկն արդեն հայտնվել է համացանցում։
Սմարթֆոնը կկառուցվի Qualcomm Snapdragon 7s Gen 3 պլատֆորմի վրա, օպերատիվ հիշողության ծավալը կկազմի 8, 12 կամ 16 ԳԲ, ներկառուցվածը՝ 128, 256 կամ 512 ԳԲ։ Սարքը կունենա 6.7 դյույմ անկյունագծով AMOLED էկրան, 1.5K կետայնություն, 120 Հց կադրերի փոփոխման հաճախականություն և 2500 քդ/քմ առավելագույն պայծառություն։ Մատնահետքի սկաները կլինի էկրանին, իսկ էկրանը պաշտպանված կլինի Gorilla Glass Victus 2 ապակիով։
Redmi Note 14 Pro մարտկոցի հզորությունը կլինի 5500 մԱ/ժ և կունենա 67 Վտ լիցքավորման աջակցություն։ Առջևի տեսախցիկը կունենա 16 մեգապիքսել կետայնությամբ սենսոր, հիմնական տեսախցիկի սենսորների թողունակությունը կլինի 50, 12 և 2 մեգապիքսել։ ՕՀ-ի դերը կկատարի Android 14-ը՝ սեփական HyperOS ինտերֆեյսով։