Բռնի տեղահանությունից հետո շատերը կորցրել են մխիթարվելու, հերոս նահատակներին այցելելու հնարավորությունը
Թեմա
ԱԺ «Պատիվ Ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցավ «Արցախի կանչը» հուշակոթողի հիմնարկեքի արարողությունը:
Այսօր բազմաթիվ արցախցիներ ոչ միայն իրենց հայրենի հողից և օջախից են զրկվել, այլ նաև գերեզմաններից, իրենց ընտանիքի անդամների, հարազատների շիրիմին այցի գնալու հնարավորությունից:
Այն նվիրյալները, ովքեր հայրենիքի ազատագրման և պաշտպանության համար զոհվել են, նրանց սրբություն դարձած գերեզմանները մնացել են օկուպացված Արցախում:
Բռնի տեղահանությունից հետո շատերը կորցրել են մխիթարվելու, հերոս նահատակներին այցելելու հնարավորությունը:
Նոր հուշակոթողի կառուցումը Արցախում նահատակված մեր հերոսների անմահությունը խորհրդանշող վայր է դառնալու, որը մեր ժողովրդի վերքերը չի սպիացնի, սակայն պայքարի և հիշատակման որոշակի խորհուրդ կբերի:
Խոնարհումս կյանքը հանուն հայրենիքի զոհված մեր նվիրյալներին: