Գիտաշխատողները ստեղծել են եզակի մեթոդ, որը թույլ է տալիս...
Հասարակություն
Ինչպես պարզվում է, այդ նորամուծության հեղինակներ են դարձել Sumitomo ու Hitachi ընկերությունների աշխատակիցները: Այդ ընկերությունների աշխատակիցները քաղցկեղածին հիվանդությունների ոլորտում իրականացրել են համատեղ հետազոտություն:
Պարզվում է, որ մարդու մեզի մեջ առկա են որոշակի բաղադրիչներ, որնք կարող են մատնացույց անել չարորակ նորագոյացությունների հնարավոր զարգացման մասին:
Օրգանիզմում պաթոգեն նյութերի քանակության մասին տեղեկատվությունը կարելի է օգտագործել հաստաղիքի ու կրծքի քաղցկեղի ախտորոշման համար: Մասնագետների խոսքերով, այս մեթոդը նախկինում հայտնի մեթոդներից տարբերվում է նրանով, որ այն շատ վաղ շրջանում հայտնաբերում է մահացու հիվանդությունը:
Այս նոր ծրագիրը առավել մանրակրկիտ է ուսումնասիրում հիվանդի մոտ առկա քաղցկեղի կառուցվածքը և բացի այդ այն նոր մեխանիզմը հայտնաբերում է հիվանդությունը զարգացման ամենավաղ շրջանում:
Աղբյուրը՝ gogetnews.info