ՍԴ-ն փորձում է շրջանցել հանրաքվեի անհրաժեշտությունը. Մինասյան
Ներքաղաքական
Սահմանադրական դատարանն ընդունել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը: Անդրադառնալով ՍԴ որոշմանը՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆՆ ընդգծում է, որ վերջին հատվածում գրված է հանրաքվեի մասին, բայց՝ առանց նշելու, որ այդ փաստաթուղթը պետք է լինի, անգամ՝ չի մանրամասնում, որ արձանագրությունները՝ սահմանների նկարագրության եւ այլն, առնվազն պետք է գնային հանրաքվեի:
— ՍԴ-ն քողարկել է այն զիջումները, որոնք առաջիկայում պատրաստվում են կամ հնարավոր է, որ ներկայացնեն Հայաստանին։