Ինչու ՔՊ-ն հրաժեշտ տվեց Գրիգոր Մինասյանին
Ներքաղաքական
Ով կարող է փոխարինել ՀՀ արդարադատության հրաժարական տված նախարար Գրիգոր Մինասյանին, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր ԱՐՓԻ ԴԱՎՈՅԱՆԸ նշեց, թե կարծում է, որ այդ պաշտոնը կարեւոր է, եւ այնտեղ գտնվող մարդը պետք է լինի քաղաքական թիմից: Ի վերջո, ո՞րն էր Մինասյանի մեղքը, որ ՔՊ-ականները ստորագրահավաք սկսեցին հենց նրա դեմ, Դավոյանն ասաց, որ չի ցանկանում մեկնաբանել այն խոսակցությունները, թե Մինասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, քանի որ որոշ պատգամավորների հետ անձնական դրդապատճառներ կան։
— Կատարել ենք վերահսկողական գործառույթ, եւ դա մանրամասնելու համար երկար ժամանակ է պետք։ Ես հիմա նպատակահարմար չեմ համարում։ Մեկ օրվա մեջ ի հայտ չեն եկել այդ մտահոգությունները, հետեւաբար դրա մասին խոսել, որ երեկ է քննարկվել, ճիշտ չէ: