ՌԴ-ն ատոմակայաններ է կառուցում, որոնք կարող է լիզինգով տրամադրել այլ երկրների
Հասարակություն
Ռուսաստանը կարող է լիզինգով փոքր հզորության ատոմային ջերմաէլեկտրական ջերմամատակարարման կայաններ տրամադրել այլ երկրների, հայտարարել է Կուրչատովի անվան ինստիտուտի ազգային հետազոտական կենտրոնի նախագահ Միխայիլ Կովալչուկը։
«Ռուսաստանում լողացող ատոմակայանի ստեղծումը, հատկապես փոքր, շատ կարևոր է։ Դրա օգնությամբ կարելի է ծառայություններ գործարկել շուկայում։ Օրինակ, եթե լողացող հարթակի վրա տեղադրվի Elena-AM կայանը, ապա կարելի է այն վարձակալության տալ ցանկացած երկրի, պարտադիր չէ այն վաճառել: Սա բոլորովին նոր տնտեսություն է»,- ասել է Կովալչուկը։
«Ռոսատոմ» պետական ընկերության պատվերով Կուրչատովի անվան ինստիտուտն այժմ մշակում է այդպիսի կայան՝ Elena-AM-ը: Ծրագրի համաձայն՝ նման կայանները կկարողանան էլեկտրաէներգիա և ջերմային էներգիա արտադրել հեռավոր և դժվարամատչելի շրջաններին մատակարարելու համար։ Մասնավորապես, Elena-AM կայանը նախատեսվում է օգտագործել Սիբիրի զարգացման և Արկտիկայի տարածքների էներգիայի մատակարարման համար։