Դանիացի պատգամավորը կոչ է անում իր երկրի վարչապետին չմասնակցել Ադրբեջանում միջազգային համաժողովի
Ներքաղաքական«Դանիայի խորհրդարանում Ֆարերյան կղզիներից ընտրված պատգամավորը հերթական անգամ հայանպաստ հայտարարությամբ է հանդես գալիս։ Խոսում է Արցախի հայկական լինելու փաստից, հայաթափվելուց եւ Ադրբեջանի կողմից կատարած ցեղասպանության մասին։ Դիմում է Դանիայի վարչապետին հրաժարվել բռնապետական Ադրբեջանում նոյեմբերին կատարվելիք միջազգային համաժողովին։ Մենք մենակ չենք, միջազգային հանրությունը մեր կողմից է, Նիկոլն է մենակ», - գրել է քառօրյա եւ 44 օրյա պատերազմների մասնակից Հակոբ Պէրպէրեանը: