ԱՄՆ-ը և մի շարք արևմտյան երկրներ փորձում են խառնվել բանակցային գործընթացին․ Յուրի Ուշակով
Միջազգային
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու ուղղությամբ բոլոր նախնական աշխատանքները կատարվել են Մոսկվայում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը և մի շարք արևմտյան երկրներ փորձում են խառնվել բանակցային գործընթացին, որպեսզի «սողոսկեն տարածաշրջանային գործերի մեջ և բուն տարածաշրջան»։
Ուշակովը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նույնիսկ երկկողմ բանակցությունների ոչ բոլոր մասնակիցներն են ողջունում «բանակցային գործընթացի մեջ սողոսկելու նման փորձերը»։