Ռուսները վերցրեցին երեք բնակավայր, հաջորդը Միրնոգրադ քաղաքն է. Ուկրաինական պաշտոնական ռեսուրս
Միջազգային
Ռուսները վերցրեցին երեք բնակավայր, հաջորդը Միրնոգրադ քաղաքն էր,- Դ.Ս
«Օ» բանակախումբը Պոկրովսկի -ակատում գրավել է է Նիկոլաեւկան, Կրասնի Յարը, Կրուտոյ Յարը, գրում է ուկրաինական ԳՇ-ի համար աշխատող DeepState ռեսուրսը։
«Վերջերս, առաջին հայացքից, Գրոդովկա-Նովոգրոդովկա հատվածում ակտիվության որոշակի անկում է նկատվում, սակայն ռուսները անընդհատ փորձում են տարբեր ինտենսիվությամբ ճեղքել Ուկրաինայի Զինված ուժերի դիրքերը: Կան հատվածներ, որտեղ ռուսական կողմը փորձարկում է ուկրաինակաան պաշտպանության ամրությունը: Շատ հաճախ հաջողվում է մարտավարության կիրառումը` շրջանցել այն վայրը, որտեղ ռուսները դիմադրության են հանդիպում։
Նիկոլաևկան, ըստ էության, վերջին բնակավայրն է Միրնոգրադից առաջ։ Այսպիսով, շուտով մեծ քաղաքը կզգա ճնշում և փորձեր` ճեղքել դեպի հարավային ծայրամասեր։
Պաշտպանական ինժեներա-ամրաշինական կառույցների մի մասը վատ պատրաստված է, որոշները գտնվում են ամբողջովին անիմաստ հատվածներում, ուստի հիմնական զսպող ուժը ուղղակիորեն գտնվում է Ուկրաինայի զինված ուժերի զինվորների ուսերին:
Հետագա առաջխաղացման համար, բացի ռուսական հետևակներից և տեխնիկայից, պետք է ակնկալել հրետանու, ավիացիայի, ականանետների և այլնի ավելի մեծ ակտիվացում։ Բացառություն չէ, որ լրացուցիչ ուժեր են բերվելու այս տարածք՝ հաջողություններ զարգացնելու համար»,- գրում է աղբյուրը։

