Խորհուրդ եմ տալիս հաճախ լինել եկեղեցում. Հենրիխ Դանիելյան
Ներքաղաքական
«Եկեղեցի հաճախ գնալը յուրաքանչյուր քրիստոնյայի հոգեւոր կյանքի կարեւոր մասն է։ Ես խորհուրդ եմ տալիս հաճախ լինել եկեղեցում, քանի որ դա օգնում է ամրապնդել հավատքը, գտնել ներքին խաղաղություն եւ ստանալ աջակցություն։ Սակայն կա մի օր, որն ամենակարեւորն է բոլոր հավատացյալների համար՝ դա Կիրակին է։ Հենց այդ օրը մեր Փրկիչը՝ Հիսուս Քրիստոսը, հարություն առավ, հաղթահարեց մահը եւ մեզ տվեց հավիտենական կյանքի հույս։ Կիրակին ուրախության եւ շնորհակալության օր է, երբ պետք է միավորվենք աղոթքի եւ երկրպագության մեջ՝ հիշելով Հարության մեծ հրաշքը», - գրել է ՀՀԿ ԵԿ ղեկավար ՀԵՆՐԻԽ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ։