Եվրոպական երկրները նախընտրում են Ադրբեջանական երթուղին
Թեմա
ՀՀԿ փոխնախագահ Գագիկ Մինասյանը գրում է
Վերջերս կրկին հաճախացել են Թուրքիայից հնչող հայտարարություններն այն մասին, որ Հայաստանի կողմից թուրքական պայմաններով Ադրբեջանի ու Նախիջևանի միջև Զանգեզուրի միջանցքը չբացելու դեպքում, թուրքերը կնախընտրեն Իրանի տարածքով այդ հաղորդակցության ապահովման տարբերակը:
Այս առումով հարկ է նշել, որ Չինաստանից դեպի Եվրոպա ցամաքայի հաղորդակցության իրականացման Արևելք-Արևմուտք նախագիծը երեք տարբերակ ունի. Կասպից ծովի հյուսիսով՝ Ռուսաստանով, հարավով՝ Իրանով և Կասպից ծովը հատող՝ Ադրբեջանով (միջին միջանցք): Միջին միջանցքով հաղորդակցության կազմակերպման թերությունը կայանում է նրանում, որ անհրաժեշտ է բեռները երկաթուղուց տեղափոխել դեպի Կասպից ծովի նավեր ու հետո նավերից տեղափոխել երկաթուղի:
Այդուհանդերձ եվրոպական երկրները նախընտրում են Ադրբեջանական երթուղին, միայն թե Արևելք-Արևմուտք ծրագիրը չիրականացվի Ռուսաստանով կամ Իրանով:
Միջին միջանցքի իրականացումը ոչ թե Հայաստանի Մեղրիի շրջանով այլ Իրանի 61 կմ հատվածով անտրամաբանական է դարձնում Արևելք-Արևմուտք ծրագիրը Ադրբեջանով (միջին միջանցքով) իրականացնելու գաղափարը: