Պաշտոնական․ Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մելքոնյան Գագոն «մանկապարտեզ է կառուցում».Armenian info Ադրբեջանի հերթական վшնդալիզմը. ոչնչшցվել են Հայրենական պատերազմի ու Արցախի ազատամարտերի հուշարձանները. Monument Watch. Monument Watch Մեծ Բրիտանիայի վարչապետի տանը հրդեհ է բռնկվել. The Times Քննչական կոմիտեի ղեկավարը խայտառակ ելույթ և հարցուպատասխան ունեցավ Ստամբուլում բանակցությունները պետք է տեղի ունենան առանց նախապայմանների. Պեսկով Ափսոս…կովկասյան թաթարները քայլեցին Կարմիր հրապարակով, իսկ Հայաստանը ներկայացված չէր. Ներսիսյան Ստամբուլում կայանալիք Ռուսաստանի և Ուկրաինայի հանդիպումը շատ կարևոր է, մտածում եմ մայիսի 15-ին այնտեղ մեկնելու մասին. Թրամփ Ի՞նչ կրթություն ունի քո ամուսինը, կրթվելը սկսեք ինքներդ ձեզնից`բլդուղով մի կերեք քսեք ձեր վրա… Արա Ղազարյանը`«Կրթվելը նորաձև է» ծրագրի մասին Պուտինը կմեկնի Թեհրան

Ունենք եզդերեն լեզվին տիրապետող կադրերի պակաս. Խդր Հաջոյան

Հասարակություն
Օրերս տարբեր ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ մեկտեղվել էին մայրաքաղաքի սրտում, որոնց թվում բացառություն չէր նաեւ եզդիական համայնքը: Եզդիական համայնքը նույնպես ներկայացված էր՝ ի դեմս Եզդիների ազգային միության։ Նրանց համայնքի տաղավարը դարձել էր տոնի զարդերից մեկը, որտեղ յուրաքանչյուրը կարող էր ծանոթանալ եզդիական մշակույթի բացառիկ նմուշներին։ Տոնական տրամադրությունը բարձրացրին նրանց տաղանդավոր երգիչներ Զորո Շաբաբովը եւ Սաշա Ավդալյանն՝ իրենց կատարումներով: Համայնքի խնդիրների, ինչպես նաեւ առավելությունների մասին՝ «Իրավունք»-ը զրուցել է Եզդիների ազգային միության նախագահ ԽԴՐ ՀԱՋՈՅԱՆԻ հետ:
 
— Պարոն Հաջոյան, նշվեց ազգային փոքրամասնությունների օրը: Որքանո՞վ էր առանձնահատուկ այն Ձեզ համար, եւ ի՞նչ խորհուրդ ուներ:
 
— Պետք է նշեմ, որ տարբեր ազգային փոքրամասնություններ ներկայացնող կառույցները մեկ տեղում ցուցադրում են իրենց ազգային մշակույթը, ազգային ատրիբուտները եւ իրենց ազգային խոհանոցը: Բնականաբար, նաեւ ազգային փոքրամասնությունների տոնն է, որն արդեն նշվում է օրենքով նախատեսված կերպով: Այսինքն՝ յուրաքանչյուր տարվա հոկտեմբեր ամսվա առաջին կիրակին: Իհարկե, երբ օրենքի նախագիծը քննարկվում էր, այն ժամանակ ընտրված էր սեպտեմբերի 27-ը: Մինչդեռ հասկանալով, թե ի՞նչ է տեղի ունեցել սեպտեմբերի 27-ին, բնականաբար, չէր կարող ուղղակի այդ օրը նշվել՝ որպես տոնական օր, եւ հետագայում փոխվեց ու ընտրվեց հոկտեմբեր ամսվա առաջին կիրակի օրը: Օգտվելով առիթից՝ շնորհավորում եմ նաեւ բոլոր ազգային փոքրամասնություններին Հայաստանի Հանրապետությունում եւ մաղթում եմ բարգավաճում ու մշակույթի զարգացում: Շատ կարեւոր եմ համարում նաեւ նշել այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունն այն եզակի երկրներից է, որտեղ (տվյալ դեպքում եզդիական համայնքի համար) ստեղծված են բոլոր այն պայմանները, որով եզդի համայնքը պաշտպանում է իր մշակույթը, լեզուն եւ կրոնը: Ուրիշ երկրում Դուք չեք տեսնի այնքան ազատ եզդի, որքան Հայաստանի Հանրապետությունում: Ավելին, եզդի չեք տեսնի այնքան անկաշկանդ եւ ազատ խոսելու իր ազգային լեզվով, ինչպես նաեւ պահպանելու կարողությամբ՝ որքան Հայաստանի Հանրապետությունում է, որտեղ գործում են եզդերեն լեզու եւ գրականություն առարկաները: Իհարկե, երջանկահիշատակ Ազիզ Թամոյանի, ինչպես նաեւ մամուլի վաստակավոր լրագրողներից մեկի ջանքերի շնորհիվ լույս տեսան եզդերեն դպրոցական դասագրքերը պետական աջակցությամբ: Այսօր Հայաստանում մոտ երեք տասնյակ կոմպակտ բնակեցված համայնքներում, որտեղ եզդի համայնքը գոյություն ունի, դասավանդվում է եզդերեն լեզու եւ գրականություն առարկան:
Գիտեք, սա շատ կարեւոր ձեռքբերում է եւ ոչ միայն սա, այլ նաեւ այն, որ Հայաստանի Հանրապետությունում է լույս տեսնում աշխարհում առաջին եզդիական լեզվով թերթը: Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ հեռարձակվեցին եզդերեն ռադիո հաղորդումները: Սրանք օրինակներ են, որոնք նույնիսկ մեր պատմական մայր հայրենիքում՝ Իրաքի հյուսիսային հատվածում, չունենք:
Խոսենք նաեւ կրոնի տեսանկյունից: Հայաստանի Հանրապետությունում ունենք աշխարհում ամենամեծ բարձրությամբ եզդիական տաճարը, որը գտնվում է Ակնա լճում, եւ ոչ միայն մեկ տաճար ունենք, այլ արդեն չորսից ավելի եզդիական տաճարներ, սրբատեղիներ, որոնք կառուցվել են Հայաստանի Հանրապետությունում եւ հայ ժողովրդի հետ միասին՝ առանց որեւէ կաշկանդվածության, եղբայրաբար ապրում ենք Հայաստանի շողի ներքո, եւ Հայաստանն այսօր եզդի ժողովրդի համար, կարող եմ վստահաբար ասել, որ այն հենասյունն է (ոչ միայն հայաստանաբնակ եզդիների համար), այլեւ ամբողջ աշխարհի եզդի համայնքի համար, որտեղ եզդի ժողովուրդն իրապես գտել է իր փրկությունը, որտեղ եզդի ժողովուրդը կարողանում է պաշտպանել ու պահպանել իր ազգային արժեքները, իր ազգային դեմքը, իր տեսակը, իր յուրօրինակ ավանդույթները, ազգային տոները, որոնք նշվում են:
 
— Համայնքը, որն ինքներդ ներկայացնում եք, ինչպիսի՞ խնդիրների է շատ հաճախ առնչվում, եւ այդ խնդիրներն ի՞նչ կերպ են լուծվում:
 
— Բնականաբար` ասել, որ խնդիրներ չկան, այդպես չէ: Օրինակ, տվյալ դեպքում խոսեցինք եզդերեն լեզվի ուսուցման հետ կապված: Այսօր ունենք կադրերի պակաս: Այսինքն, ունենք կոմպակտ բնակեցված համայնքներ, որտեղ եզդի երեխաների թվաքանակը բավարարում է եզդերեն լեզու եւ գրականություն առարկաները դասավանդելու համար, բայց դրա հետ մեկտեղ չունենք նաեւ համապատասխան ուսուցիչներ եւ կադրեր: Այսօր իսկապես ունենք կադրերի պակաս: Իհարկե, այժմ նաեւ պայմանավորվածություն ունենք որոշ մարմինների հետ եւ բազմիցս քննարկել ենք համալսարանում եզդիագիտության ամբիոն ունենալու հարցը, որտեղ էլ հենց կպատրաստվեն համապատասխան կադրեր: Այդ ամենն, իհարկե, ընթացքի մեջ է, եւ սպասում ենք արդեն դրա իրագործմանը, իսկ այլ խնդիրների հետ կապված՝ պետք է նշեմ, որ հիմնականում տեղեկատվության բացակայությունն է:
Այսինքն, մենք կարիք ունենք ավելին ներկայանալու, ավելի շատ ներկայացնելու եւ նաեւ մեր կայքէջն ունենալու: Կայքէջը ոչ միայն եզդի համայնքը ներկայացնելու համար նկատի ունեմ, այլ առավել քան լավ կլիներ ամբողջ ազգային փոքրամասնությունների համար լիներ, օրինակ, մի առանձին կայքէջ, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի կկարողանար մուտք գործել, որտեղ տեղադրված կլինեին մշակույթի մասին կամ ազգային ավանդույթների մասին տեղեկություններ: Հիմնականում, եթե ինչ-որ հարցեր էլ լինում են, այդ հարցերը կապված են ավելի շատ տեղեկատվության պակասի հետ: Խնդիրները նաեւ շատ տարբեր են եւ միշտ էլ կան ու, ի փառս այսօր Ազգային փոքրամասնությունների խորհրդի՝ իհարկե, այդ հարցերը քննարկվում են խորհրդում, ինչպես նաեւ դրանց միտված լուծումները փորձում ենք միասին գտնել:
 
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ





Պաշտոնական․ Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչՄելքոնյան Գագոն «մանկապարտեզ է կառուցում».Armenian infoԱդրբեջանի հերթական վшնդալիզմը. ոչնչшցվել են Հայրենական պատերազմի ու Արցախի ազատամարտերի հուշարձանները. Monument Watch. Monument WatchՄեծ Բրիտանիայի վարչապետի տանը հրդեհ է բռնկվել. The TimesՔննչական կոմիտեի ղեկավարը խայտառակ ելույթ և հարցուպատասխան ունեցավՍտամբուլում բանակցությունները պետք է տեղի ունենան առանց նախապայմանների. ՊեսկովԱփսոս…կովկասյան թաթարները քայլեցին Կարմիր հրապարակով, իսկ Հայաստանը ներկայացված չէր. ՆերսիսյանՍտամբուլում կայանալիք Ռուսաստանի և Ուկրաինայի հանդիպումը շատ կարևոր է, մտածում եմ մայիսի 15-ին այնտեղ մեկնելու մասին. Թրամփ Ի՞նչ կրթություն ունի քո ամուսինը, կրթվելը սկսեք ինքներդ ձեզնից`բլդուղով մի կերեք քսեք ձեր վրա… Արա Ղազարյանը`«Կրթվելը նորաձև է» ծրագրի մասինՊուտինը կմեկնի ԹեհրանՔննչական կոմիտեի նախագահը՝ 2-ամյա երեխայի անհետացման դեպքի մասին․ ինչ վարկածներ են քննվում.armlur.amԱրդյո՞ք Թրամփը կշարունակի միջնորդ լինել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցություններումՆիկոլը Հայաստանում իրականացնում է «դենացիոնալիզացիա». Նարեկ ԳալստյանՄոսկվայում ձերբակալվել է MMA մարզիկ Միխայիլ ԱլլահվերդյանըՄեծ Բրիտանիայի արտգործնախարարը դիմել է ՊուտինինԱրևմուտքում «վրդովված» են Զելենսկու՝ Պուտինին ուղղված պահանջիցԵրեկ փոշու պարունակությունը օդում հասել է 0.589 մգ/մ³-ի, ինչը 3,9 անգամ գերազանցում է թույլատրելի կոնցենտրացիանՎՏԲ-Հայաստան Բանկը 2,5 անգամ ավելացրել է հաճախորդի վարկային պատմության հիման վրա տրվող վարկերի ծավալըԾառայել 1 ամիս և վճարել 20 մլն դրամ․ ժամկետային զինծառայության ընտրության երեք տարբերակՌուսաստանում խոսել են Ստամբուլում Ուկրաինայի հարցով բանակցությունների ձևաչափի մասինՀոկտեմբերի 27-ի գործով հարցաքննվել է Ժիրայր ՍեֆիլյանըՈստիկանությունը պարզել է 2-ամյա երեխայի հորը զանգահարողի ինքնությունըԻրանը սպասում է Պուտինի մոտալուտ պետական այցինՊատճառը տուժածի աղջկա լուսանկարները «TikTok»-ում տեղադրելն է եղել22 անշարժ գույքից մինչև ավելի քան 20 մլրդ դրամի պահանջ Քոչարյանի ընտանիքից. ԴատախազությունԻնչո՞ւ Ալիևը չմեկնեց ՄոսկվաԲանկային խարդախությունների հիմնական դերակատարները ՀՀ-ից դուրս են. ՔԿ նախագահԱնհայտ կորած 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները վերսկսվել ենՆաիր Տիկնիզյանը` իտալական ակումբի ուշադրության կենտրոնում Ռուսաստանը հաջողությամբ համագործակցում է մահմեդական երկրների հետ․ ՊուտինԵլիսեյան պալատը մեկնաբանել է վիճահարույց տեսանյութը՝ հայտնելով՝ ինչ է թաքցրել Մակրոնը ձեռքում«Այլասերվածության պրոպագանդա»․ կանացի տարազով երգիչը՝ Հ1–ի եթերում (տեսանյութ)Վտանգված է Եվրոպայի ապագան․ ReutersԹուրքիայի ԱԳ նախարարը պատմել է, որ իրեն թունավորել են մկնդեղով և սնդիկովՕրվա առաջին կեսին կարող եք լուրջ հաջողությունների հասնել․ Աստղագուշակ՝ մայիսի 12-ի համարՏարադրամի փոխարժեքները մայիսի 12-ինԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Վթարային ջրանջատում Արմավիր քաղաքի մի շարք հասցեներումՔրդական բանվորական կուսակցությունը դադարեցնում է Թուրքիայի դեմ զինված պայքարըՈՒՂԻՂ. Ազգային ժողովի նիստԳործադիրը փորձում է լուծել զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճար նշանակելու և վճարելու գործընթացում ծագած խնդիրներըՄանրիկյանը կոչ է անում չանցնել կոռեկտության սահմանըՖՈՏՈ․ Իվետա Մուկուչյանի բարեկամները զանգում ու շնորհավորում են երգչուհուն՝ հղիության առթիվ․ արտիստը գրառում է արել«Երեխաները դպրոց չեն գնալու»․ ի՞նչ կատարվում Պուշկինի անվան դպրոցում. ուղիղ միացումԱննա Հակոբյանի վարսավիրի ամուսինը նշանակվեց «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետ․ 168․amՍերժ Սարգսյանը հաղթական զինադադար է ստորագրել, իսկ Նիկոլը՝ կապիտուլյացիան․ ՇարմազանովՍուրեն Պապիկյանը մեկնել է ԳերմանիաՄահացել է քաղաքագետ Արմեն ՀովհաննիսյանըԳործադուլն ու դասադուլը Պուշկինի անվան դպրոցում կշարունակվիՋերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top