Խայտառակության եւ նվաստացման վրա հրճվող ղեկավարը. Գագիկ Համբարյան (տեսանյութ)
Ներքաղաքական«Կապիտուլյանտ Նիկոլը երեկ Շիրակի մարզի գյուղերից մեկում ժողջանի հետ հանդիպման ժամանակ մի պատմությունից սկսեց հիստերիկ ծիծաղել ու չէր զսպում իրեն... Իրականում, Նիկոլի հրճվանքը հարուցած պատմությունը ողբերգություն էր... Գյուղացիներից մեկը ժամանակին անվանափոխվել էր, որպեսզի կրկին գնա Ռուսաստան ու աշխատի, քանի որ նախկինում իրեն վտարել էին ՌԴ֊ից... Պատկերացնում եք, թե որքան է այդ մարդուն այդ աշխատանքն անհրաժեշտ եղել, որ նա գնացել է անվանափոխության... Այս պատմությունը ցույց է տալիս մեր թշվառությունն ու խեղճությունը, որից նորմալ ղեկավարը պետք է վատ զգար, բայց ոչ գեղցի ու չտես Նիկոլը, ով այդ ողբերգալից եւ խայտառակ պատմությունը լսելուց չէր զսպում իր ծիծաղը... Մարդը անվանափոխություն է արել ոչ թե հանցանք գործելու, փախուստի համար, այլ հացի գումար վաստակելու... Սա է Նիկոլն ու իր ղեկավարած երկիրը...», - գրել է քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆԸ: