ՎՏԲ-Հայաստան Բանկը 2,5 անգամ ավելացրել է հաճախորդի վարկային պատմության հիման վրա տրվող վարկերի ծավալը Ծառայել 1 ամիս և վճարել 20 մլն դրամ․ ժամկետային զինծառայության ընտրության երեք տարբերակ Ռուսաստանում խոսել են Ստամբուլում Ուկրաինայի հարցով բանակցությունների ձևաչափի մասին Հոկտեմբերի 27-ի գործով հարցաքննվել է Ժիրայր Սեֆիլյանը Ոստիկանությունը պարզել է 2-ամյա երեխայի հորը զանգահարողի ինքնությունը Իրանը սպասում է Պուտինի մոտալուտ պետական այցին Պատճառը տուժածի աղջկա լուսանկարները «TikTok»-ում տեղադրելն է եղել 22 անշարժ գույքից մինչև ավելի քան 20 մլրդ դրամի պահանջ Քոչարյանի ընտանիքից. Դատախազություն Ինչո՞ւ Ալիևը չմեկնեց Մոսկվա Բանկային խարդախությունների հիմնական դերակատարները ՀՀ-ից դուրս են. ՔԿ նախագահ

«Իրավունք»-ը նշեց 35-ամյակը

Հասարակություն

«Մոսկվայի տան» դահլիճը լեփ-լեցուն էր «Իրավունք»-ի բարեկամներով, համախոհներով ու տարիներ շարունակ քաղաքական, հասարակական, մշակութային եւ փորձագիտական, սպորտային ոլորտում թերթի հետ համագործակցած հայտնի դեմքերով:

«Իրավունք» մեդիա հոլդինգը, որը ներառում է հայալեզու «Իրավունք» թերթը, ռուսալեզու «Կոմսոմոլսկայա պրավդա վ Արմենիի» թերթը, ինչպես նաեւ Iravunk.com երկլեզու տեղեկատվական կայքը, նշեց իր հիմնադրման 35-ամյակը, ինչպես նաեւ իր կյանքի 35 տարիները «Իրավունք»-ին նվիրած մարդու՝ Սահմանադրական իրավունք միության նախագահ, 1993-1999 թվականներին թերթի գլխավոր խմբագիր, 1999 թվականից մինչեւ այսօր «Իրավունք մեդիա» հոլդինգի խմբագրական խորհրդի նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ ծննդյան 60-ամյակը:

«ՄԵԾԱԳՈՒՅՆ ՀԱՃՈՒՅՔ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ «ԻՐԱՎՈՒՆՔ» ԹԵՐԹԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ»

Տոնական երեկոյի առթիվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությունն էր բերել Տեղեկատվական համակարգի տնօրեն Արժանապատիվ ՏԵՐ ԵՍԱՅԻ քահանա ԱՐԹԵՆՅԱՆԸ: Տերունական աղոթքով ու հոգեւորականի օրհնությամբ էլ մեկնարկեց «Իրավունք»-ի 35-ամյակին նվիրված տոնական արարողությունը:

«Առիթից օգտվելով՝ ուզում եմ շնորհավորել «Իրավունք»-ին՝ 35-ամյա այս գործունեության համար, բնականաբար, իմ հասարակական գործունեության տարիներից ավելի մեծ է 35 տարիները, բայց այս ընթացքում մենք շատ բան սովորել ենք, շատ բան տեսել, շատ անգամներ նույնիսկ ոգեւորվել ենք, եւ մեծագույն հաճույք է եղել մեզ համար համագործակցել «Իրավունք» թերթի խմբագրության հետ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել այս տարիների ընթացքում իրենց ավանդի համար, հասարակական, ազգային մեր կյանքում եւ մաղթել ուժ, կարողություն, ստեղծագործական նոր ձեռքբերումներ եւ հաղթանակներ՝ մանավանդ մեր երկրի, մեր հայրենիքի համար դժվարին այս ժամանակաշրջանում: Թող Աստված օրհնի Ձեր ընթացքը եւ էլ ավելի իր օրհնությամբ ձեզ առաջնորդի ու իր շնորհներով զարդարի», - ընդգծեց Տեր հայրը:

«ԿԱՐԵՎՈՐ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒՄ՝ ՆՈՐԱՆԿԱԽ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ»

Հոբելյանական միջոցառման պատվավոր հյուրերի շարքում էին ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկը, ՀՀ-ում ՌԴ դեսպանության խորհրդական-դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովը, ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներ, կուսակցությունների նախագահներ ու ղեկավար մարմնի անդամներ, ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության եւ 102-րդ ռուսական ռազմաբազայի ներկայացուցիչներ:

 «Իրավունքն» այս օրերին բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ Ռուսաստանի եւ Իրանի բարեկամ քաղաքական, մշակութային, պետական եւ հասարակական գործիչների կողմից: Այդ թվում, ինչպես ավելի վաղ նշել էինք, «Իրավունք»-ին շնորհավորական ուղերձ էր հղել Ղրիմի Հանրապետության մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ, ՌԴ նախագահի մոտ Ղրիմի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Գեորգի Մուրադովը:

Թերթը ստացել է շնորհավորական ուղերձներ Ռեֆորմիստների, Համահայկական ազգային պետականություն կուսակցություններից, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանից:

«Իրավունք»-ը եղել է այն առաջին թերթը, որը ես կարդացել եմ դեռեւս աշակերտական տարիներին: Այսինքն՝ ես եղել եմ «Իրավունք»-ի առաջին ընթերցողներից մեկը: «Իրավունք»-ը մեծ ազդեցություն է գործել իմ քաղաքացիական եւ քաղաքական գիտակցության վրա: Չմոռանանք նաեւ, որ ՍԻՄ կուսակցությունը եւ «Իրավունք» թերթը շատ հարազատ են մեր գաղափարախոսությանը: Այն 90-ականների սկզբին շատ ջերմ եւ խորը համագործակցություն կար Աշոտ Նավասարդյանի եւ ՍԻՄ կուսակցության ու «Իրավունք» թերթի միջեւ», - տոնական միջոցառման ժամանակ հիշեց ՀՀԿ ԳՄ անդամ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԳԱՌՆԻԿ ԴԱՆԻԵԼՅԱՆՆ էլ նկատեց. «35 տարին քիչ չէ, եւ ես կարծում եմ՝ շատ կարեւոր դերակատարում է ունեցել «Իրավունք» թերթը մեր նորանկախ հանրապետության կայացման գործում: Մամուլի դերն ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա իր կարեւոր դերն ունի՝ պետության կայացման, նաեւ մարդու իրավունքների պաշտպանության գործում՝ բարձրաձայնելով այն խնդիրները, որոնք կան: Թերթը հնարավորություն է ընձեռել մեր հայրենակիցներին հենց առաջին ձեռքից իմանալ՝ ինչ է կատարվում մեր հանրապետությունում»:

«ՈՒ ԴԵՌ ՔԱՆԻՑՍ ՀՈԲԵԼՅԱՆՆԵՐ ՏՈՆՎԵԼՈՒ ԵՆ…»

Տոնական միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԸ, Հայաստանի վետերանների միության նախագահ, գնդապետ ՍԻՄՈՆ ԵՍԱՅԱՆԸ, որը նաեւ միության անունից պատվոգիր հանձնեց Հայկ Բաբուխանյանին:

Հատկանշական էր նաեւ «Իրավունք TV»-ի պատասխանատու ԱՐԱՄ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ պատրաստած ֆիլմի ցուցադրությունը՝ նվիրված «Իրավունք»-ի 35-ամյակին, որտեղ «Իրավունք» թերթի հիմնադիր խմբագիր լուսահոգի ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԻ խոսքը, կարծես, պատգամ լինի այսօրվա եւ ապագա իրավունքցիների համար:

«Կարծում եմ՝ շարունակելու ճանապարհ դեռ շատ երկար ունենք ու դեռ քանիցս հոբելյաններ տոնվելու են: Իհարկե, մարգարե չեմ, չեմ կարող ասել, թե 100-ամյակին ինչ է լինելու «Իրավունք» թերթի խմբագրի անունը, բայց լինելո՛ւ է», - ասել էր Գալաջյանը թերթի դեռ 30-ամյակին:

Այսօր ծանր է իրավունքցիների համար նշել թերթի 35-ամյակն՝ առանց «Իրավունք»-ի երկարամյա խմբագրի: Իրավունքցիներն ու նրա հետ առնչված ցանկացած անձ հարգանքով եւ կարոտով են հիշում նրան ու բարձր գնահատում նրա ներդումը թերթի ստեղծման ու կայացման գործում: Եվ մեր պարտքն է հավուր պատշաճի շարունակել նրա գործն ու կիսատ թողած պայքարը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






ՎՏԲ-Հայաստան Բանկը 2,5 անգամ ավելացրել է հաճախորդի վարկային պատմության հիման վրա տրվող վարկերի ծավալըԾառայել 1 ամիս և վճարել 20 մլն դրամ․ ժամկետային զինծառայության ընտրության երեք տարբերակՌուսաստանում խոսել են Ստամբուլում Ուկրաինայի հարցով բանակցությունների ձևաչափի մասինՀոկտեմբերի 27-ի գործով հարցաքննվել է Ժիրայր ՍեֆիլյանըՈստիկանությունը պարզել է 2-ամյա երեխայի հորը զանգահարողի ինքնությունըԻրանը սպասում է Պուտինի մոտալուտ պետական այցինՊատճառը տուժածի աղջկա լուսանկարները «TikTok»-ում տեղադրելն է եղել22 անշարժ գույքից մինչև ավելի քան 20 մլրդ դրամի պահանջ Քոչարյանի ընտանիքից. ԴատախազությունԻնչո՞ւ Ալիևը չմեկնեց ՄոսկվաԲանկային խարդախությունների հիմնական դերակատարները ՀՀ-ից դուրս են. ՔԿ նախագահԱնհայտ կորած 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները վերսկսվել ենՆաիր Տիկնիզյանը` իտալական ակումբի ուշադրության կենտրոնում Ռուսաստանը հաջողությամբ համագործակցում է մահմեդական երկրների հետ․ ՊուտինԵլիսեյան պալատը մեկնաբանել է վիճահարույց տեսանյութը՝ հայտնելով՝ ինչ է թաքցրել Մակրոնը ձեռքում«Այլասերվածության պրոպագանդա»․ կանացի տարազով երգիչը՝ Հ1–ի եթերում (տեսանյութ)Վտանգված է Եվրոպայի ապագան․ ReutersԹուրքիայի ԱԳ նախարարը պատմել է, որ իրեն թունավորել են մկնդեղով և սնդիկովՕրվա առաջին կեսին կարող եք լուրջ հաջողությունների հասնել․ Աստղագուշակ՝ մայիսի 12-ի համարՏարադրամի փոխարժեքները մայիսի 12-ինԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Վթարային ջրանջատում Արմավիր քաղաքի մի շարք հասցեներումՔրդական բանվորական կուսակցությունը դադարեցնում է Թուրքիայի դեմ զինված պայքարըՈՒՂԻՂ. Ազգային ժողովի նիստԳործադիրը փորձում է լուծել զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճար նշանակելու և վճարելու գործընթացում ծագած խնդիրներըՄանրիկյանը կոչ է անում չանցնել կոռեկտության սահմանըՖՈՏՈ․ Իվետա Մուկուչյանի բարեկամները զանգում ու շնորհավորում են երգչուհուն՝ հղիության առթիվ․ արտիստը գրառում է արել«Երեխաները դպրոց չեն գնալու»․ ի՞նչ կատարվում Պուշկինի անվան դպրոցում. ուղիղ միացումԱննա Հակոբյանի վարսավիրի ամուսինը նշանակվեց «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետ․ 168․amՍերժ Սարգսյանը հաղթական զինադադար է ստորագրել, իսկ Նիկոլը՝ կապիտուլյացիան․ ՇարմազանովՍուրեն Պապիկյանը մեկնել է ԳերմանիաՄահացել է քաղաքագետ Արմեն ՀովհաննիսյանըԳործադուլն ու դասադուլը Պուշկինի անվան դպրոցում կշարունակվիՋերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. եղանակն առաջիկա օրերինՌիլսկի հյուրանոցին հարված հասցրած HIMARS-ը ռուսական ուժերը ոչնչացրել են (Տեսանյութ)Կարճ եւ հստակ բացատրություն, թե ինչ է կատարվում աշխարհում (Տեսանյութ)ԱՄՆ-ն և Չինաստանը Շվեյցարիայում ստորագրել են առևտրային համաձայնագիր. Սպիտակ տունԻնչով էին զբաղված Կիեւից վերադարձող Մակրոնը, Սթարմերը և Մերցը. Բրիտանիայի խորհրդարանի անդամը բացատրել էԹրամփը պարզ ակնարկում է, որ Հռոմի նոր պապի ընտրություն տեղի է ունեցել իր միջամտությամբԶանգել, երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել. Տիգրանի պապիկԵս Պուտինին կսպասեմ հինգշաբթի օրը Թուրքիայում. Զելենսկի2-ամյա Տիգրանի ծնողների հույսը Աստված էՓաշինյանը «տրաս է հանել» սյունեցի պատգամավորներինԹրամփ. Ուկրաինան պետք է «անհապաղ» համաձայնի առաջարկվող բանակցություններինՄենք քո համար էինք վիզ դրել.Մարտունին թիմակիցները շարունակում են երեսով տալՄակրոնի վարքագիծը նման է պատերազմի նախապատրաստությունների. Լը ՊենՓաշինյանը պետական բյուջեից միլիոններ է վատնում «ֆեյքաբուծարաններ» պահելու համարԿամո Ունանյանը հնարավոր է մենամարտի UFC կազմակերպությունումԵրևանում կկայանա խառը մենամարտերի Mix Fight 58 մեծ մրցաշարԴդմաշենի Սբ Թադևոս եկեղեցին կնորոգվիՇՏԱՊ. Երեւանը խեղդվում է փոշուց
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top