Ե՞րբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը Տիգրանի հայրը և մայրը կանգնած էին Խորանի մոտ՝ լուռ, քարшցած…Փոքրիկ Տիգրանի հայրն ու մայրը մասնшկցեցին Սուրբ Պատարագին ու ստшցան օրհնություն Երեւանը այլեւս չի կարող սպասել. Հենրիխ Դանիելյան «Միսս Աշխարհ» մրցույթին ինչ հագուստով է ներկայացել Հայաստանը ներկայացնող գեղեցկուհին Մուրը ոչ միայն Mi6-ի ղեկավարն է, այլև ուկրաինա-ռուսական հակամարտության ճարտարապետը. Ինչ է նշանակում նրա հեռանալը Եվրոպայի օրը վերածվեց «զիբիլի» փառատոնի Գոլառատ «Էլ կլասիկոն» ավարտվեց «Բարսելոնայի» հաղթանակով(տեսանյութ) Մայիսի 19-ին Սուրբ Սարգիս եկեղեցում կկայանա հույների ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություն Քամու հետևանքով վնասվել են տանիքի թիթեղներ, տապալվել ծառեր Դնեպրոպետրովսկի մարզի հետ սահմանին մնացել է մեկ կիլոմետր. ռազմական փորձագետ (Քարտեզ)

Արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում

Թեմա

ՀՀԿ֊ական Հասմիկ Ափյանը գրում է

Արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում, իսկ հաստատվում է այն պարագայում, երբ չես հարմարվում ապօրինությունների հետ, հավատում ես ու պայքարում։ Քանի՜ տարի է՝ Բրյուսովը գերության մեջ է. քանդում են ինչքա՜ն կարող են՝ ոչնչացնելով բոլոր կայուն ու կանգուն պատերը, կարգերն ու ավանդույթները։ Առաջին հերթին ազատվում են այն մարդկանցից, ովքեր ապրել, արարել են հանուն բուհի առաջընթացի, ովքեր, համալսարանն իրենց տունը համարելով, օր ու գիշեր աշխատել են, որ տան ճրագը միշտ վառ մնա։

Բրյուսովի երբեմնի ռեկտորը՝ Կարինե Հարությունյանը, ոչ հեռավոր 2018-ին «կեցցե՜ նոր թագավորը» կարգախոսով առաջնորդվելով՝ ինձ իր հետ առանձնազրույցի ժամանակ առաջարկեց միասին այսպես ասած «փուռը տալ» մարդկանց, հարմարվել ու պահպանել ռեկտորի տեղակալի իմ աշխատանքը։ Ես, բնականաբար, չէի կարող շատ հարմարվողների, «ով տեր՝ ես ծառա»-ների նման բռնել համալսարարանս ու երկիրս հիմնահատակ քանդել ցանկացողների ձեռքը՝ հանուն պաշտոնի ու աշխատավարձի։ 

 

Ու եղավ այն ինչ եղավ. չկարողանալով գտնել գեթ մեկ օրինական հիմք՝ ինձ՝ Բրյուսովի ուսանողների եւ հասարակայնության հետ կապերի հարցերով ռեկտորի տեղակալիս, աշխատանքից ազատելու, դեկրետս չավարտված աշխատանքի վերդառնալուն պես, համալսարանի խորհրդի անդամներին ապակողմնորոշելով՝ էլ. հասցեներով քվեարկել տվեցին եւ որոշեցին կրճատել իմ հաստիքը։ Ինձ ազատեցին իմ զբաղեցրած պաշտոնից՝ չառաջարկելով այլ աշխատանք՝ նշելով որ իրենց գնահատմամբ բուհում ինձ հարմար այլ աշխատանք չկա։ Կարճ ժամանակ անց բացեցին ռեկտորի խորհրդականի 2 հաստիք՝ իմ կատարած աշխատանքն ապահովելու համար, սակայն համոզվեցին, որ նույնիսկ այդ հաստիքները բավարար չեն նման ծանրաբեռնվածության աշխատանքային գործառույթներ իրականացնելու համար։

Ես միանգամից դիմեցի դատարան, քանզի խախտվել էին ոչ միայն իմ աշխատանքային իրավունքները, այլեւ անցում էր կատարվել բարոյական արժեքների վրայով։ Երեխա ունենալու հանգամանքը խրախուսելու փոխարեն, օգտագործվել էր ինձանից ազատվելու իբրեւ թե հիմքեր նախապատրաստելու միջոց։

 

Այս ընթացքում քանի՜ դատավոր փոխվեց, ինչքա՜ն դժվարություններ առաջացան, ու սպասվելիք հաղթանակս դատարանում հետաձգեց։ Այդ գործընթացին նպաստում էր իմ աշխատանքից հեռացման մեջ կարեւոր դերակատարում ստանձնած Ցոլակ Ակոպյանի մտերիմը՝ Բրյուսովը ներկայացնող փաստաբան Սահակ Մանուկյանը՝ դատարանում վկաներին ձեռ առնելով, սադրելով։ Նա նույնիսկ մի անգամ դատավորին ասեց, թե իբր տեղյակ էլ չի եղել, որ ես «Պատիվ ունե՞մ էր, թե՞ պատիվ Չունեմ» դաշինքի ցուցակով թեկնածու եմ առաջադրվել՝ խախտելով էթիկայի բոլոր նորմերը։ Այն նույն Ցոլակի, ով հիմա փորձում է երեւալ Բրյուսովի ու բուհական ոլորտի ապագայով մտահոգ, սակայն չգիտես ինչու այդ մտահոգություններն իր ու իր ընկերների մոտ նշմարվեցին իրենց աշխատանքից զրկվելուց հետո, իսկ մինչ այդ նրանք լավ էլ գովաբանում էին նոր բարքերը, շատերը մոռանալով իրենց անցյալը, ավելին՝ ուղիղ մասնակցություն ցուցաբերում Բրյուսովի քայքայման գործում՝ ընթացս ապահովելով աշխատանքային կարգավիճակի խրախուսումներ։ Ի դեպ , այդ մարդկանց ճնշող մեծամասնությունը բրյուսովական չեն։

Բրյուսովի «նոր տերերը» Սահականմաների որոշ մասից, իհարկե, ձերբազատվեցին, բայց թաթախվեցին էլ ավելի մեծ անարդարությունների մեջ։ 

 

Ինձ հետ հանդիպման ժամանակ Բրյուսովի գործող ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը նշեց, որ ինքը եւս այն կարծիքին է, որ ինձ ապօրինի են հեռացրել աշխատանքից, որ ինձ եւ իմ անցած ճանապարհին չի սազում դատական պրոցեսներում ներգրավված լինելը, որ համալսարանն ունի իմ կարիքը, որ ուսանողության հետ տարվող աշխատանքը բարձիթողի վիճակում է, հասարակայնության հետ կապերը վերանայման կարիք ունեն եւ որ ճիշտ է համարում իմ վերականգնվելը նաեւ որպես դասախոս։ 

 

Մենք կարող էինք փոխշահավետ համաձայնության գալ, այդ պարագայում Գյուրջինյանը զերծ կմնար Հարությունյանի կատարած ապօրինության մեջ թաթախվելուց, բայց՝ ոչ։ Նա թաթախվեց. դատական հերթական նիստի ժամանակ Բրյուսովը ներկայացնող փաստաբանը հայտարարեց, որ բուհը շարունակում է դատական պրոցեսը։ Այսինքն, Դավիթ Գյուրջինյանը, փաստացի, շարունակեց Կարինե Հարությունյանի գծած գիծը, զիջումներ, փոխհամաձայնություն չեղան, փոխզիջումներ քննարկելու նպատակահարմարություն գործող ռեկտորը չտեսավ։ Զարմանալի էր, իհարկե, ինձ հետ ունեցած զրույցներից հետո, բայց ամեն դեպքում՝ փաստ։ Գնդակն իր դաշտում էր. ինքն այդպես որոշեց։

 

Իսկ հիմա կարեւորի մասին։

3,5 տարի անց բազմաթիվ դժվարությունների միջով անցնելով, նյարդերի պայքար տանելով՝ ես իմ հմուտ եւ իրենց գործի գիտակ փաստաբանների շնորհիվ հաղթեցի։ Կայացվեց որոշում։

 

Այո, ինձ աշխատանքից ազատելու հրամանը ճանաչվեց անվավեր: Կատարվեցին բոլոր փոխհատուցումները։

Այս պահին այսքանը։ Ամեն ինչ դեռ առջեւում է…

Հ. Գ.

Շնորհակալություն եմ հայտնում իմ երկու փաստաբաններին՝ Սլավիկ Պողոսյանին եւ Արտակ Նավասարդյանին՝ փաստաբանական ծառայությունը փայլուն իրականացնելու համար, գործով վկաներին՝ անկաշառ մնալու, չընկրկելու, իրականությունը պատմելուց չվախենալու համար։ 

Հատուկ շնորհակալություն Բրյուսովի իմ կոլեգաներին եւ ուսանողներին ինձ մշտապես աջակցելու համար։

 

Դեռ կհանդիպենք։






Ե՞րբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը Տիգրանի հայրը և մայրը կանգնած էին Խորանի մոտ՝ լուռ, քարшցած…Փոքրիկ Տիգրանի հայրն ու մայրը մասնшկցեցին Սուրբ Պատարագին ու ստшցան օրհնությունԵրեւանը այլեւս չի կարող սպասել. Հենրիխ Դանիելյան «Միսս Աշխարհ» մրցույթին ինչ հագուստով է ներկայացել Հայաստանը ներկայացնող գեղեցկուհինՄուրը ոչ միայն Mi6-ի ղեկավարն է, այլև ուկրաինա-ռուսական հակամարտության ճարտարապետը. Ինչ է նշանակում նրա հեռանալըԵվրոպայի օրը վերածվեց «զիբիլի» փառատոնիԳոլառատ «Էլ կլասիկոն» ավարտվեց «Բարսելոնայի» հաղթանակով(տեսանյութ)Մայիսի 19-ին Սուրբ Սարգիս եկեղեցում կկայանա հույների ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությունՔամու հետևանքով վնասվել են տանիքի թիթեղներ, տապալվել ծառերԴնեպրոպետրովսկի մարզի հետ սահմանին մնացել է մեկ կիլոմետր. ռազմական փորձագետ (Քարտեզ)Լուծվող սուրճ. արդյո՞ք կան ավելի լավ տարբերակներ«Սոնետ» դաշնամուրային դուետ. նվիրում ուսուցչին Ես գալիս եմ Իսպանիայից. իսպանացի լեգենդար երգչուհին առաջին անգամ հանդես կգա Երեւանում«Ինտերի» մեկնարկային կազմը «Տորինոյի» դեմ խաղում Իմ հասցեին հնչում են ֆիզիկական ոչնչացման կոչեր. Ջուլիանա Գրիգորյանի բացառիկ հարցազրույցըՀՐԱՏԱՊ. Հայտնի փաստաբանը դիմել է Երեւանի քաղաքապետին հստակ առաջարկությամբՈւկրաինական ուժերը «առավելագույն անհաջող» հարձակում են իրականացրել Տորեցկում. Ուկրաինական ռազմական ռեսուրսՌազմական տարիների մեղեդիներ. Երեւանում «Մոսկվայի Տանը» տոնական համերգով նշեցին Հաղթանակի 80-ամյակըԼրագրողները Մակրոնին, Սթարմերին եւ Մերցին «տարօրինակ» վիճակում են բռնացրել (Տեսանյութ)MI6-ի` Նիկոլին այդքան հարազատ դարձած ղեկավար Ռիչարդ Մուրը հեռանում է պաշտոնիցՆԳ նախարարի մամուլի քարտուղարը հերքում է, որ լրագրող Լիլիթ Աղեկյանին նվաստացրել են ոստիկաններըԹուրքիան պատրաստ է կազմակերպել բանակցությունները. Էրդողանը պատասխանել է Պուտինին«Բարսելոնա»-«Ռեալ Մադրիդ». Մեկնարկային կազմեր Աշխարհաքաղաքական վերադասավորումները մտնում են վճռորոշ փուլ. Հենրիխ ԴանիելյանԱյս 3 կենդանակերպի նշանները պետք է պատրաստ լինեն անսպասելի շրջադարձերիՉի՛ կարելի մեկ հարվածով ջնջել Ստեփանակերտի թատրոնի պատմությունը. Հակոբ ՂազանչյանՎրաստանի քաղաքացին դիմել է ոստիկանություն, «Սատուրն-Գարդեն» հյուրանոցում 2 աղջիկներ իրենից գողացել են 4500 դոլարԼավ նշան է, որ ռուսները վերջապես մտածում են պատերազմն ավարտելու մասին․ Զելենսկին՝ Պուտինի առաջակի մասինՀայաստանում 27 աշակերտի ծնողները թույլ չեն տալիս դպրոց հաճախել. ԱՎԾ տվյալներԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում հայտնի «Թոխմախի ՄՌՈւ»-ի մոտՀեռու չէ, տարածքում է. Էքստրասենսը նոր բացահայտում է անում Ամբողջ Աբխազիան հոսանքազրկվել էԵրկվորյակներին երեկոյան սպասվում է անակնկալ․ մայիսի 11-ի աստղագուշակըՄեծ արծիվ կա, կшմազը խпդի տված է եղել․ բացшռիկ մանրամասներ՝ 2-ամյա Տիգրանի անհետшցման դեպքիցՄոսկվան Կիևին առաջարկում է մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցություններըՌուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօրՄեր հզորությունը մեր միասնությունն է. Հայտնի Բաղդասարյանների ֆենոմենը Այս 3 կենդանակերպի նշանները կունենան բախտավոր շաբաթ 2025 թվականի մայիսի 12-ից մինչև 18-ըՄխիթարյանը կարող է բաց թողնել «Տորինոյի» դեմ կայանալիք հանդիպումըՆվաստացրել ու խոշտանգել են. հողաթափերով ու գիշերազգեստով պտտացրել են ոստիկանության մեկուսարաններովՄայիսի երկրորդ կեսին Կենդանակերպի 2 նշաններ բախտը պոչից կբռնենՈրդիս, արդյո՞ք ինչ անում եմ ճիշտ եմ անում.Ինչ է խոսում որդու հետ Եռաբլուրում պատգամավորըՄայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ, տրամադրվե՛ք․ Գագիկ ՍուրենյանԿենդանակերպի երեք նշաններ, որոնց համար փողի հոսքը կգա մայիսի երկրորդ կեսին Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումներըՀորդառատ անձրև, կարկուտ. եղանակն՝ առաջիկա օրերինВетеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве Կրեմլը պատրաստ է ինչպես Թրամփի բանակցություններից դուրս գալուն, այնպես էլ հակամարտության նոր սրմանը. ՔաղաքագետՊուտինն Ալիեւի Մոսկվա չայցելելն ընկալեց որպես անձնական ազդանշան եւ ՌԴ-ի դեմ ուղղված ընդգծված ցուցադրական ժեստ. Ռուսական աղբյուրՏիգրան Ավետիսյանի և Արման Մսրյանի նոր տեսահոլովակը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top