Հոգեբանը նշել է երջանիկ ամուսնության 5 գաղտնիք
Հասարակություն
Հոգեբաններն առանձնացնում են 5 գաղտնիք՝ երջանիկ ամուսնական կյանքի համար։
Հստակ սահմաններ հաստատեք, որոնք չի կարելի խախտել վիճաբանությունների ժամանակ
Պետք է արգելել վիրավորական խոսքեր ասել միմյանց, բարձրաձայնել դիմացինին թերությունների մասին կամ նվաստացնել նրան։ Նման սահմանները օգնում են զույգերին՝ իրենց խոսքերին և արարքներին հետևելու հարցում։
Մի կասկածեք ձեր զուգընկերոջը
Փորձեք վստահել և հավատալ ձեր երկրորդ կեսին։ Կասկածները բացասաբար են ազդում հարաբերությունների զարգացման և ճիշտ ընթացքի վրա։ Դրանք կարող են խարխլել անգամ ամենաամուր հարաբերությունները։
Մի հրաժարվեք երեխա ունենալուց
Ամուսնության 2-3 տարիները կարելի է նվիրել սեփական հաճույքներին, իսկ դրանից հետո պետք է մտածել սերունդների շարունակության մասին։ Երեխան միայն դրական ազդեցություն կարող է ունենալ հարաբերությունների զարգացման հարցում։ Փոքրիկն ավելի է ջերմացնում ու մեծացնում զույգի սերը։
Աշխատեք
Երբ զույգը աշխատում է, նրանք իրենց ժամանակը վիճաբանությունների ու տհաճ միջադեպերի վրա չեն ծախսում։ Չաշխատող զույգերը ավելի հաճախ են վիճում մանրուքների համար։