Միայն ուժեղ կինն է անում այս 3 բաները
Հասարակություն
Ուժեղ կանայք նրանք են, ովքեր կյանքում շատ խնդիրներ են ունեցել, բայց դեռ հույսը չեն կորցրել: Նրանք վճռական են, հասուն և սիրո անհավանական պաշարով: Եթե բախտ է վիճակվել հանդիպել այդպիսի մեկին, պատրաստվեք, քանի որ նա անկախ ամեն ինչից կանի հետևյալը.
1. Նա շիտակ է
Ինչքան էլ միասին լինեք, ուժեղ կինը միշտ ուղիղ կլինի ձեզ հետ: Նա «սարեր ձորեր չի ընկնի» և չի ասի մի բան ՝ քեզանից մեկ այլ բան ակնկալելով:
Ոչ, նա ազնվորեն և բաց կխոսի, առանց «գուշակիր ինքդ» ակնարկների և խաղերի: Նա գիտի, թե ինչ է ուզում և չի ուզում զուր վատնել իր ժամանակը:
2. Նա կարողանում է ինքն իրեն պաշտպանել
Ուժեղ կինը չի վախենում գծել իր սահմանները և հավատարիմ մնալ դրանց, նույնիսկ եթե դա կարող է կոնֆլիկտ առաջացնել: Իրականում, նա պատրաստ է ցանկացած կոնֆլիկտի: Նա թույլ չի տա, որ իրեն նվաստացնեն, ճնշեն:
Նա ունի իր սեփական չափանիշները և կհամոզվի, որ դուք վերաբերվում եք իրեն այնպես, ինչպես արժանի է: Հակառակ դեպքում համոզված եղեք, որ նա ձեզ ցույց կտա դռան տեղը:
3. Նա հավատարիմ է իր զգացմունքներին
Ուժեղ կինը հավատարիմ է մնում իրեն, նույնիսկ երբ հարաբերությունների մեջ է: Նա չի թաքցնում այն, ինչ զգում է, չի վախենում, որ այն չափից շատ կլինի, քանի որ գիտի, որ իրական է ու գնահատում է դա: