Ահա՝ ի՞նչն է խոսում այն մասին, որ մարդը հոգի չունի
Հասարակություն
Անշուշտ բոլորը լսել են «Նա հոգի չունի» արտահայտությունը: Կա համոզմունք, որ որոշ մարդիկ իրենց հոգիները վաճառել են Սատանային և այժմ նրա իշխանության տակ են: Բացի այդ, մարդը կարող է կորցնել իր հոգին անվայել գործողություններ կատարելու պատճառով: Ինչպե՞ս ճանաչել «դատարկ» պատյանը. Գոյություն ունեն մի ոանի հստակ նշաններ:
Վատ սովորություններ
Մարդու հոգի չունենալու ամենաակնհայտ ազդակներից մեկը վատ սովորությունների առկայությունն է: Դա կարող է լինել կախվածություն ալկոհոլից, թմրանյութերից, խաղամոլությունից կամ սիրային արկածներից: Նման գործունեության նկատմամբ չափազանց մեծ հակվածությունը փչացնում է հոգին:
Ապատիա
Հոգի չունեցող անձը հաճախ ոչ մի հետաքրքրություն չի ցուցաբերում կյանքի նկատմամբ: Նա տեսնում է կյանքն անուրախ և զուրկ ցանկացած իմաստից, բացառապես գորշ երանգներով: Ուրախության իսպառ բացակայությունը, ապատիան և ընկճվածության զգացողությունը առաջացնում է կենսատու էներգիայի արտահոսք: Եվ առանց դրա հոգին լքում է մարմինը:
Էմպատիայի բացակայություն
Հոգի չունեցող մարդը չգիտի ինչպես կարեկցել մերձավորին, ինչպես համակրանք ցուցադրել: Նման մարդիկ նման են քարի կտորի: Նորմալ մարդկային հույզերը նրանց խորթ են: Նրանք անտարբեր են մերձավորի վշտի նկատմամբ և երբեմն նույնիսկ ուրախանում են դրանցով:
Էգոիզմ
Հպարտությունը Աստվածաշնչում նկարագրված յոթ մահացու մեղքերից մեկն է: Մարդը, ով ինքնահաստատվում է ուրիշներին նվաստացնելու գնով, ոչնչացնում է իր սեփական հոգին: