Որոշ մարդկանց վիճակված չէ մնալ ձեր կյանքում իրենց տված դասերից հետո
Հասարակություն
Նրանք ձեզ արդեն տվել են այն ամենը, ինչ կարող էին…
Մի պահ է գալիս, որից հետո որոշ մարդիկ տեղ չունեն ձեր կյանքում: Նրանց վիճակված է լքել ձեզ, քանի որ նրանք ձեզ արդեն տվել են այն ամենը, ինչ կարող էին: Նրանք ձեզ նոր բան սովորեցրին կամ ձեզ ստիպեցին յուրացնել դասը, որին այսքան ժամանակ դիմադրել եք, և որը չեք ցանկացել սովորել:
Որոշ մարդկանց վիճակված չէ ընդմիշտ ձեզ հետ լինել: Նրանք այնպիսին չեն, ովքեր ցանկանում են միասին ծերանալ, լինել ձեր լավագույն ընկերը և բռնել ձեր ձեռքը 80 տարեկան դառնալուց հետո: Նրանք պարզապես ուզում են ձեզ հետ խմել բարում կամ խորը զրույցներ վարել, երբ նրանք միայնակ են`ստանալով հուզական թեթևություն ձեր օգնությամբ: Այս մարդիկ միշտ մի քայլ հետ են գնում, երբ նրանցից ավելին եք խնդրում:
Որոշ մարդկանց վիճակված չէ լինել այն մեկը, ում սիրում եք ամբողջ սրտով,քանի որ որքան շատ եք տալիս, այնքան ավելի քիչ են ձեզ գնահատում: Նրանք այն մարդիկ են, ովքեր սովոր են խաղեր խաղալ ու շահարկել, ովքեր իրենց անմատչելի են ձևացնում ու խառն ազդանշաններ են ուղարկում: Նրանք հուզականորեն անհաս անհատներ են, ովքեր կարծում են, որ սերը պետք է լինի բարդ և շփոթեցնող: Որոշ մարդիկ իսկապես արժանի չեն այն սիրուն, որը դուք պատրաստ եք տալ նրանց, քանի որ նրանք պարզապես դա չեն հասկանում:
Դաժան ճշմարտությունն այն է, որ որոշ մարդիկ չեն կարող մնալ ձեր կյանքում այն դասերից հետո, որոնք կարող են ձեզ սովորեցնել: Կարևոր չէ, թե որքան եք ցանկանում դա, որքան եք փորձում նրանց ցույց տալ ձեր սերը և որքան եք պայքարում նրանց համար: