Շրջապատի երջանկությունը գողացող մարդկանց 4 նշան
Հասարակություն
Նման անհատները նման են շշի մեջ լցված թույնի, որը նրանք կիսում են յուրաքանչյուրի հետ, ով հանդիպում է իրենց ճանապարհին․․․
Եվ այսպես, թունավոր մարդկանց 7 որակները.
1. Նրանք անընդհատ խոսում են իրենց մասին՝ մոռանալով ուրիշների մասին և դրանով իսկ սնուցելով իրենց սեփական եսը:
2. Նրանց խոսակցությունները միշտ լի են բողոքներով ու հոռետեսությամբ:Չգիտեմ, թե ինչպես եք վերաբերվում դրան դուք, բայց երբ ես եմ բախվում մի մարդու, ով ամեն ինչին բացասաբար է նայում, սիրտս ենթագիտակցորեն իմ առջև ընտրություն է դնում. Նրան իրական օրինակներով ցույց տալ, որ կյանքը ոչ միայն վատ բաներից է կազմված կամ փախչել նրանից որքան հնարավոր է հեռու: Ի՞նչ կասեք:
3. Եթե ինչ-որ մեկը, ում ճանաչում եք, ցանկացած պահի պատրաստ է զոհի դեր ստանձնել և անընդհատ փորձում է գրավել բոլորի ուշադրությունը, ապա, հավանաբար, գործ ունեք թունավոր մարդու հետ:
4. Վստահ համոզմունք, որ ամբողջ աշխարհը դեմ է ձեզ, ինչպես նաև իրավիճակների մշտական վերլուծություն, որոնք դուք ինքներդ եք ստեղծում կամ ձեր շուրջն են պատահում. այս ամենը շատ նման է «զոհաբերության խաղի» նախորդ պարբերությանը: Այս մոտեցումը մարդուն ստիպում է զսպել իր առաջընթացը և փորձել վերահսկել իր գոյությունն ու սիրտը: Բայց այստեղ ամենակարևորն այն է, որ դրանով դուք հաստատ ձեզ զրկում եք առողջ գիտակցությունից: