Հոգեբանը նշել է սկզբունքներ, որոնք կփոխեն ձեր կյանքը
Հասարակություն
Ահա մի քանի հայտնի սկզբունքներ, որոնք կփոխեն ձեր կյանքը.
1. Միակ իրականությունը, որ ունես, ներկա պահն է, միայն այստեղ, միայն հիմա:
Այս սկզբունքը շատ լավ բացատրվում է Բուդդայի հայտնի մեջբերմամբ․ «Մի սևեռվեք անցյալի վրա, մի երազեք ապագայի մասին, ամբողջությամբ կենտրոնացեք ներկայի վրա»: Անցյալը պատրանք է, այն այլևս չկա: Ապագան դեռ չի եկել, ինչը նշանակում է, որ այն դեռ գոյություն չունի: Միակ բանը, որն իրականում գոյություն ունի, այն է, ինչ քեզ հետ կատարվում է այստեղ և հիմա:
2. Բացասական միտքը բացարձակ անվնաս է, բայց միայն այնքան ժամանակ, քանի դեռ դրան չեք հավատացել
Ձեր մտքերը պտտվում են մեղուների պես: Նրանք գալիս ու գնում են: Սա նորմալ գործընթաց է: Դուք սկսում եք տառապել, երբ նրանց հետ մեկ եք դառնում, ինչպես ասում են, սկսում եք «թռչել ձեր մեղուների հետ»: Եթե մի րոպե կանգ առնեք և դրսից նայեք ձեր մտքերին, մի շատ կարևոր բան կհասկանաք: Դրանց կարող ես դրսից նայել, ինչը նշանակում է, որ նրանք չեն կարող լինել նույնական ձեզ հետ: Էկհարթ Տոլեն այս առումով ասում է. «Ի՞նչ հանգստություն է իմանալ, որ իմ գլխի ձայնը բոլորովին ես չեմ: Ո՞վ եմ ես այդ ժամանակ: Դրսի դիտորդ, ով ամեն ինչին հետևում է կողքից»:
3. Ձեր բարկության համար ոչինչ չեք ստանում: Ձեր պատիժը հենց բարկությունն է
Բոլորս էլ ժամանակ առ ժամանակ կորցնում ենք ինքնատիրապետումը և բարկանում, բայց դա հազվադեպ է օգնում մեզ լուծել մեր խնդիրները: Բարկանալը նույնքան հեշտ ու հասարակ է, որքան լուցկին վառելը, բայց իրական համարձակությունն օգտակար ու արդյունավետ բան անելն է: Երբ վերջապես գիտակցենք, որ ներկա պահը միակ բանն է, որ ունենք, մենք կհասկանանք, որ կյանքը շատ կարճ է՝ նյարդայնանալու վրա վատնելու համար: