Մի քանի խորհուրդ՝ օրը երջանիկ դարձնելու համար
Հասարակություն
Երջանիկ մարդիկ միանգամից մի քանի գործողություն են կարողանում անել, և դա նրանց հաջողվում է միայն իրենց լավատեսության ու դրական տրամադրվածության շնորհիվ։ Նրանք մշտապես բարին ու սեր են տարածում, ճիշտ հարաբերություններ են սկսում, նպատակներ են դնում իրենց առաջ և հաճույք ստանում նույնիսկ ամենափոքրիկ ձեռքբերումից։
Այսպիսով, ներկայացնում ենք վեց խորհուրդ՝ օրը երջանիկ դարձնելու համար․
1. Կարգի բերեք ձեզ. թեկուզ դա շատ ժամանակ է խլում, բայց տանից դուրս գալիս դուք պետք է ինքնավստահ լինեք ու ժպտաք։
2. Նոր երևույթներով լցրեք ձեր կյանքը. սա կարող է լինել նոր ուտեստ, նոր զբաղմունք, նոր ծանոթներ, նոր գիրք, նոր հոբբի և այլն։ Նոր հորիզոններ բացեք ձեզ համար։
3. Մեկ օր հրաժարվեք հեռուստացույց դիտելուց և համակարգչով զբաղվելուց։ Նոր աշխարհ բացահայտեք ձեզ համար, հետևեք բնությանը, քաղաքի անցուդարձին, մարդկանց։
4. Զանգեք այն մարդկանց, ում հետ վաղուց ցանկանում էիք խոսել։ Պարզապես զանգեք նրանց և խոսեք մի լավ թեմայի մասին։ Դրական էմոցիաներ փոխանցեք միմյանց։ Շփվեք այն մարդկանց հետ, ովքեր հաճելի են ձեզ։