Գիտնականներն ստեղծել են իմպլանտ, որը կօգնի վերականգնել կորցրած ձայնը
Հասարակություն
Պերդյուի համալսարանի և Ինդիանայի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականները մշակել են նոր տեխնոլոգիա, որը երբևէ կօգնի կոկորդի բարդ վիրահատության հետևանքով ձայնի լուրջ խանգարումներ ունեցող հիվանդներին։
Կենսաբժշկական ինժեներներից ու կլինիցիստներից կազմված խումբն զբաղվում է կոկորդի վերականգնումն ապահովող հյուսվածքների բաղադրիչների փոխարինմամբ։ Գիտականների նոր աշխատանքի մասին տեղեկությունը հրապարակվել է The Laryngoscope պարբերականում։
Ներկայում տարեկան հազարավոր մարդիկ քաղցկեղի կամ կոկորդի վնասվածքների հետևանքով ստիպված են լինում անցնել մի պրոցեդուրա, որը կոչվում է տոտալ լարինգէկտոմիա և ենթադրում է կոկորդի ամբողջական հեռացում, ինչի հետևանքով հիվանդը կորցնում է ձայնն ու ստիպված է լինում շնչել պարանոցի հատվածում արված բացվածքի օգնությամբ։
Իմպլանտի ստեղծման համար գիտնականները կիրառել են արտոնագրված պոլիմեր, որը ստեղծել են Հարբին լաբորատորիայում։ Այս պոլիմերը կիրառվում է կոկորդի վերականգնման համար երեք ռեգեներատիվ հյուսվածքների ստեղծման համար։