Գիտնականներն ստեղծել են վերքը ցավազրկող կպչուն սպեղանի
Հասարակություն
Մի խումբ գիտնականներ ստեղծել են կենսահամատեղելի վիրաբուժական սպեղանի, որը մի քանի օր շարունակ ոչ ափիոնային ցավազրկողներ է արտազատում անմիջապես վերքի հատվածում, որից հետո լուծվում է։
Պոլիմերային սպեղանին ապահովում է դեղանյութի վերահսկվող արտազատում, որն էլ արգելակում է ցավ ու բորբոքումներ առաջացնող СОХ-2 ֆերմենտը։ Հետազոտության արդյունքները ներկայացվել են Journal of Controlled Release պարբերականում։
Պոլիմերը ևս բավական յուրահատուկ է և տարբերվում է դանդաղ քայքայմամբ, ինչը թույլ է տալիս վերահսկել արտազատվող ցավազրկողի չափաբաժինն ու կիրառման տևողությունը։
Առնետների վրա անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ ցավազրկողը մնում է սպեղանուն մոտ գտնվող հյուսվածքներում և չի լուծվում է շրջանառվող պլազմայի մեջ։ Գիտնականները ենթադրում են, որ նման մոտեցումը թույլ կտա հաղթահարել ափիոնային «համաճարակը»։