Հոգեբանի խորհուրդը՝ ինչպես ազատվել բացասական մտքերից
Հասարակություն
Մարդկությանը վաղուց ի վեր հայտնի է, որ գոյություն ունի կյանքի էներգետիկ մակարդակ, որը մեծ ազդեցություն է թողնում մեզ վրա։ Մարդկանց, կենդանիների, տիեզերքի և հողի միջև էներգիայի հոսքը անդադար շարունակվող գործընթաց է, և եթե մենք չենք կարողանում վերահսկել այդ գործընթացը, ուրեմն էներգիա կորցնելու (ոչ թե հավաքելու) հավանականությունը շատ ավելի մեծանում է։
Վիրավորանքն ու բացասական երևույթները խոչընդոտում են մեր առաջընթացին, բնականոն կյանքին և անգամ կարող են հիվանդությունների հանգեցնել։
Սակայն կան մեթոդներ, որոնք կօգնեն ձեզ էներգիայի մեծ պաշար կուտակել, որը դուք կարող եք օգտագործել ձեր նպատակներն իրականացնելու հարցում։
Առաջին և ամենակարևոր հանգամանքը. ներեք նրանց, ովքեր երբևէ ձեզ վիրավորել կամ նեղացրել են։ Սա բավականին դժվար, բայց էական նշանակություն ունեցող գործընթաց է, որի արդյունքում դուք մաքրում եք ձեր մտքերը։ Իսկ ինչպե՞ս։
Ինքներդ ձեզ անկեղծորեն խոստովանեք ձեր բանվորության այն գծերի ու հատկանիշներ մասին, որոնք խոչընդոտում են ձեր հանգիստ կյանքին։ Դա կարող է լինել նախանձ, խանդ, վիրավորանք, ատելություն, չարություն, բարդույթներ և այլն։ Անկեղծ եղեք. երբեմն շատ դժվար է գիտակցել, որ դուք ինչ-որ մեկին նախանձում եք։