Բանակային ըմբիշների ԱԱ-ի կազմակերպիչների ասուլիսը Երեւանում՝ ուղիղ
ՀասարակությունԵրևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նոյեմբերի 20-22-ը կանցկացվի ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնությունը։
Մրցաշարի կազմակերպիչները հրավիրել են մամուլի ասուլիս։
Հայաստանի թիմերը հանդես չեն գա ուժեղագույն կազմերով։
Հունահռոմեական ոճ
Տիգրան Մինասյան (55 կգ), Սուրեն Աղաջանյան (60 կգ), Հրաչյա Պողոսյան (63 կգ), Գասպար Տերտերյան (67 կգ), Շանթ Խաչատրյան (72 կգ), Աշոտ Խաչատրյան (77 կգ), Սամվել Գրիգորյան (82 կգ), Կարեն Խաչատրյան (87 կգ) եւ Դավիթ Օվասապյան (130 կգ):
97 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացուցիչ չի ունենա:
Ազատ ոճ
Արման Հարությունյան (57 կգ), Սարգիս Բեգոյան (61 կգ), Անդրանիկ Ավետիսյան (65 կգ), Արտավազդ Հարությունյան (70 կգ), Հրայր Ալիխանյան (74 կգ), Արման Ավագյան (79 կգ), Մուշեղ Մկրտչյան (92 կգ) եւ Հենրիկ Հայկյան (120 կգ):
86 կգ եւ 97 կգ քաշային կարգերում Հայաստանը ներկայացուցիչ չի ունենա:
Երկու ոճերի Հայաստանի առաջատար ըմբիշներից առաջնությանը չեն մասնակցում այժմ ժամկետային զինծառայություն անցնող Մալխաս Ամոյանը, Արսեն Հարությունյանը, Վազգեն Թեւանյանը, Արման Անդրեասյանը, Մանվել Խնձրցյանը: