Բոլոր ազատված պաշտոնյաները մեր ընկերներն են, միասին ճանապարհ ենք անցել. Փամբուխչյան
Թեմա
«Գործադիր տեղափոխվելու առաջարկ ստացե՞լ եք»,– նման հարց լրագրողն ուղղեց Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանին, ով կտրուկ պատասխանեց՝ «Ո՛չ»։
Անդրադառնալով վերջին պաշտոնանկություններին, Փամբուխչյանը նշեց․ «Կարծում եմ՝ ստանդարտ քաղական պրոցես է և պետք չէ անձնավորել մարդկանց։ Բոլոր ազատված գործընկերները նաև մեր ընկերներն են, իրար հետ ճանապարհ ենք անցել։
Նա նշեց նաև, որ չգիտի՝ որքանով է ճիշտ Փաշինյանի՝ պաշտոնյաններին աշխատանքից ազատելու որոշումը։