Սև հաղարջի օգտակար հատկությունները
Հասարակություն
Աբերդինայի համալսարանի մասնագետները կարծում են, որ սև հաղարջը նվազեցնում է ավել քաշ ունեցող մարդկանց մոտ շաքարային դիաբետի զարգացման հավանականությունը: Ըստ մասնագետների, հատապտուղներում գտնվող հակաօքսիդանտներն ազդում են ածխաջրերի ու շաքարի նյութափոխանակության վրա, որի հետևանքով` ուտելուց հետո, արյան մեջ ավելի քիչ գլյուկոզա է մտնում:
Երբ արյան մեջ շաքարի մակարդակը շատ է բարձրանում, ենթաստամոքսային գեղձի աշխատանքը խանգարվում է և օրգանիզմում չի արտադրվում բավարար քանակությամբ ինսուլին:
Մասնագետները նախատեսել են, որ նոր հետազոտությանը պետք է մասնակցեն 16 կամավորներ: Կամավորները կօգտագործեն 200 գրամ սև հաղարջ կամ պլացեբո (առանց հակաօքսիդանտների կանաչ հաղարջ) ճաշատեսակներ, որոնք կարող են պարունակել կամ չպարունակել ածխաջրեր: Որից հետո մասնագետները կհամեմատեն շաքարի մակարդակը մասնակիցների արյան մեջ :
Աղբյուրը՝ meddaily.ru