Քչերը գիտեն՝ հավի ձուն որքան օգտակար հատկություններ ունի
Հասարակություն
Արևելյան Ֆինլանդիայի համալսարանի առաջատար հետազոտողները եկել են այն եզրակացության, որ մարդու սննդակարգի մեջ ձվի օգտագործումն օգնում է նվազեցնել 2-րդ տեսակի շաքարային դիաբետի զարգացման հավանականությունը:
Նման տեղեկատվություն մասնագետները ստացել են եզակի փորձի իրականացումից հետո: Նախկինում կատարված լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել, որ այս հիվանդությունն ավելի հաճախակի առաջանում է այն տղամարդկանց ու կանանց մոտ, ովքեր օգտագործում են խոլեստերին բարձր մակարդակով մթերքներ: Այդ նյութերի կուտակումը օրգանիզմում հանգեցնում է գլյուկոզայի նյութափոխանակության խախտմանը:
Իրականացված փորձերի արդյունքներից ելնելով, ֆին գիտնականները հանգել են այն եզրակացության, որ ձվի ամենօրյա օգտագործումը բարելավում է օրգանիզմի հավասարակշռությունն ու կանոնակարգում է արյան մեջ շաքարի մակարդակը:
Իրականացված հետազոտությունները ցույց են տվել, որ սննդակարգի մեջ շաբաթական 4 անգամ ձվի օգտագործումը զգալիորեն նվազեցնում է 2-րդ տեսակի շաքարային դիաբետի զարգացման հավանականությունը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ իրականացված հետազոտությունները ցույց են տվել, որ բարձր յուղայնությամբ կաթնամթերքները բարձրացնում են բարդ հիվանդությունների առաջացման հավանականությունը:
Աղբյուրը՝ gogetnews.info