Բժիշկներն արգելել են օրական 6 թեյի գդալից ավել շաքարավազ օգտագործել
Հասարակություն
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վերանայել է չափահաս մարդու համար շաքարի օգտագործման անհրաժեշտ չափաքանակի մասին խորհուրդները:
Ինչպես գրում է meddaily.ru-ն` նոր կանոնները թույլ կտան պահպանել առողջությունը` նվազեցնելով շաքարախտի, կարիեսի և ճարպակալման վտանգը: Այսպես, շաքարի օրական չափաբաժինը 6 թեյի գդալն է:
Ստացվում է, որ կալորիայի օրական չափաքանակի 5 տոկոսն է միայն բաժին ընկնում շաքարին: Դա կրկնակի անգամ ավելի քիչ է այն չափաքանակից, որը կազմակերպությունը սահմանել էր 2002-ին: Այս հարցի շուրջ վերլուծություններով կզբաղվեն նաև անկախ փորձագետները:
Աղբյուրի նշմամբ` շաքարի օգտագործման սահմանափակումները վերաբերում են մոնոսախարիդներին (միաշաքար)` գլյուկոզային և ֆրուկտոզային, ինչպես նաև` երկսախարիդներին` շաքարավազ, որն օգտագործվում է սննդամթերքների արդադրության կամ ամենօրյա օգտագործման համար: