Արտահայտություններ, որոնք առաջադեմ սոցիալական հմտություններ ունեցող մարդիկ չեն ասում
Հասարակություն
Միայն մեկ արտահայտությունը կարող է փչացնել զրույցը: Ուստի պետք է զգույշ լինել, թե ինչ եք ասում և երբ:
Ահա մի քանի արտահայտություն, որոնք սոցիալական առաջադեմ հմտություններ ունեցող մարդիկ չեն ասում.
1. «Ես ասում էի չէ»
Սովորաբար այդպիսի մի բան ասում են մարդիկ, որոնք ցանկանում են շոյել սեփական ինքնասիրությունը: Նույնիսկ եթե դուք նախազգուշացրել եք մարդուն, բայց նա չի լսել ձեզ, մի ճնշեք նրան, եթե պարզվի, որ դուք ճիշտ եք:
Կապ չունի՝ ով էր ճիշտ և ով՝ սխալ: Հարգեք ուրիշի որոշումը և մի նախատեք այն անձին, որը ձեզ չի լսում:
2. «Ես գիտեմ, ինչ ես զգում»
Այս արտահայտությունը մարդուն զրկում է անհատականությունից և նսեմացնում նրա խնդիրները: Դուք չեք կարող իմանալ, թե ինչ է զգում դիմացինը: Մեզանից յուրաքանչյուրը յուրովի է ընկալում որոշակի հույզեր: Եվ դուք չեք կարող զգալ նույնը, ինչ դիմացինը:
Եթե ուզում եք կարեկցանք ցուցաբերել, ապա ավելի լավ է ասել մի բան, ինչպիսին է օրինակ․ «Նույնիսկ չեմ էլ պատկերացնում, թե ինչպես ես հիմա քեզ զգում»:
3. «Դե, հաջողություն քեզ»
Հպարտ տոնով արտասանված այս արտահայտությունը անտակտության գագաթնակետն է: Երբեք մի ասա դա: Սա սովորաբար ցույց է տալիս ձեր թուլությունը: Այս արտահայտությամբ մարդը փորձում է վերջին խոսքը թողնել իրեն:
4. «Իմ մեղքը չէ»
Եթե դուք ոչնչում մեղավոր չեք, ուրեմն պետք չէ դրա մասին խոսել: Ամեն ինչ արդեն պարզ է: Եթե դուք եք մեղավոր, ուրեմն մի փորձեք ազատվել պատասխանատվությունից:
Այս արտահայտությունն անտեղի է ցանկացած իրավիճակում: