Գիտնականները սպորտը փոխարինող դեղամիջոց են հայտնաբերել
Հասարակություն
Մի խումբ դանիացի և ավստրալիացի գիտնականներ, հետևելով օրգանիզմում կատարվող ֆիզիկական փոփոխությունների համակարգին , ստեղծել են այնպիսի մի դեղամիջոց, որը կփոխարինի սպորտին, գրում է «Дни.Ру».-ն:
Հետևելով մի խումբ մարզիկների օրգանիզմում կատարվող մոլեկուլային փոփոխություննրին, գիտնականները պարզեցին, որ մարդու օրգանիզմում ֆիզիկական աշխատանքի ժամանակ շուրջ 1000 մոլեկուլներ ենթարկվում են փոփոխության, որը ի վերջո բերում է օրգանիզմում ճարպերի քայքայմանը: Գիտնականները կարծում են, որ հենց այդ համալիր շղթան էլ ապահովում է օրգանիզմում ինսուլինի չափաքանակը:
Այս հետազոտությունները թույլ տվեցին գիտնականներին ստեղծել մի դեղամիջոց, որը օրգնիզմի հանգիստ վիճակում կատարում է նշված համալիր բջիջներին բնորոշ աշխատանքը, ապահովում օրգանիզմին անհրաժեշտ ինսուլինով: Այս գիտափորձը մեծ նշանակություն ունի նաև շաքարային դիաբետով հիվանդների համար:
Ճիշտ է դեղորայքը որոշակի առումով օրգանիզմում ապահովում է անհրաժեշտ համալիր գործողությունների կատարումը, սակայն իչպես նշում են գիտնականները, այն չի կարող ապահովել ոսկորների և հյուսվածքների համալիր ամրությունը, ուստի սպորտով զբաղվելը համարվում է անհրաժեշտություն: