ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի էլփոստի համակարգը հաքերային հարձակման է ենթարկվել
Հասարակություն
ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի էլեկտրոնային փոստի համակարգերն այս տարվա սկզբին «օտարերկրյա հակառակորդի» կողմից հաքերային հարձակման են ենթարկվել, տեղեկացնում է Fox News-ը:
ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի էլեկտրոնային փոստի համակարգերն այս տարվա սկզբին «օտարերկրյա հակառակորդի» կողմից հաքերային հարձակման են ենթարկվել, տեղեկացնում է Fox News-ը:
Կոնգրեսի գրադարանը ծանուցել է Կոնգրեսի հարձակումից տուժած անձնակազմին թե՛ Ներկայացուցիչների պալատում, թե՛ Սենատում, որոնք ներառում էին ինչպես հանրապետական, այնպես էլ դեմոկրատական պաշտոնյաների գրասենյակներ:
«Կոնգրեսի գրադարանը վերջերս հայտնաբերել է գրադարանի տեղեկատվական տեխնոլոգիաների միջավայրի կիբեռխախտում, որի արդյունքում հակառակորդը հասանելիություն է ստացել էլեկտրոնային հաղորդակցությանը, որը տեղի է ուենցել 2024-ի հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում գրադարանի աշխատակիցների և Կոնգրեսի գրասենյակների միջև», - Fox News-ին ասել է Կոնգրեսի գրադարանի խոսնակ Բիլ Ռայանը:
«Գրադարանը վերացրել է խոցելիությունը, որը հակառակորդն օգտագործել է այս էլեկտրոնային նամակներին հասանելիություն ստանալու համար և միջոցներ է ձեռնարկել ապագայում նման միջադեպերը կանխելու համար: Գրադարանը հարցը փոխանցել է իրավապահ մարմիններին և իրականացնում է խախտման սեփական վերլուծությունը»,- հավելել է նա: