Լաբորատոր պայմաններում ստեղծվել է մարդու տրամադրության վրա ազդող հորմոնը
Հասարակություն
Սկոլկովոի ինստիտուտի մասնագետները, լաբորատոր պայմաններում ստեղծել են սերոտոնին արտադրող բջջային կուլտուրա: Սերոտոնինը արթնացնում ու պահում է մարդկանց մեջ ապրելու զգացումը, ինչպես նաև՝ ակտիվ կենսակերպ վարելու, ամբողջ եռանդով աշխատանքին նվիրվելու, շփվելու, սիրելու և այլ ձգտումները:
Այս հորմոնի պակասը հանգեցնում է մի շարք լուրջ հիվանդությունների՝ դեպրեսիայի, աուտիզմի և անգամ շիզոֆրենիայի առաջացման, գրում է Medical News Today-ը:
Սերոտոնին արտադրող բջիջները, մասնագետները ստացել են մաշկի բջիջներից:
Փորձագետները կարծում են, որ այս ոլորտի հետագա ուսումնասիրություններն ու զարգացումը, կարող են օգնել նյարդային համակարգի լուրջ հիվանդությունների բուժման մեջ: