5 բան, որոնցից այլևս չպետք է ամաչեք
Հասարակություն
Միշտ մնացեք այնպիսին՝ ինչպիսին, որ կաք:
Այսօրվա աշխարհը մեզ թելադրում է կանոններ յուրաքանչյուր մանրուքի վերաբերյալ: Ի վերջո, բոլորը պետք է նույնը լինեն ու ապրեն, ինչպես ընդունված է:
Իսկ ի՞նչ, եթե չեք տեղավորվում ընդունված այս նորմաների մեջ: Դուք աշխարհը այլ կերպ եք տեսնում, ունեք այլ սովորություններ և արժեքներ: Այս դեպքում շրջապատող մարդիկ փորձում են ամոթանք տալ, ամաչեցնել, որպեսզի ի վերջո դառնաք բոլորի նման:
Բայց սա ձեր կյանքն է, և միայն դուք պետք է որոշեք, թե ինչպես կառուցել այն: Ահա 12 բան, որոնցից չպետք է ամաչեք:
1. Հոգ տանել ձեր մասին
Մենք պետք է հոգ տանենք ուրիշների մասին, սա աքսիոմա է: Բայց ի՞նչ կասեք ինքներդ ձեր մասին: Ինքդ քո մասին հոգ տանել կարելի է տարբեր ձևերով՝ արձակուրդ մեկնել, երես տալ ինքդ քեզ քո սիրելի ուտեստով, գիրք կարդալ կամ այցելել գեղեցկության սրահ:
2. Ձեր հույզերը
Մեզ մանկուց սովորեցնում են թաքցնել հույզերը, բայց արդյո՞ք անհրաժեշտ է դա անել: Ինչ էլ որ զգաք, մի ամաչեք արտահայտել այն:
Մարդիկ, որոնք պարբերաբար օգտագործում են կոգնիտիվ թերապիա՝ հասկանալու համար, թե ինչպես են իրենց զգում, ավելի հմուտ են դառնում իրենց հույզերը կառավարելու հարցում: Արդյունքում, դուք դառնում եք ավելի քիչ ենթակա մանիպուլյացիաներին և բացասական տրամադրություններին:
3. Շփման շրջանակ
Դուք ինքներդ կարող եք որոշել, թե ում ներս թողնել ձեր կյանք և ում հետ անցկացնել ձեր ժամանակի մեծ մասը:
Համաձայն Ջիմ Ռոնի «Միջին արժեքների օրենք»-ի, միջին մարդու նեղ շրջապատը բաղկացած է մոտ հինգ հոգուց, որոնց հետ նա իրեն հարմարավետ է զգում: Սա այնքան էլ շատ չէ, այնպես որ դուք պետք է գնահատեք այս մարդկանց և նրանց հետ շփվելու հնարավորությունը:
4. Աշխատանք
Երիտասարդներին հաճախ քննադատում են գործունեության ապագա ոլորտը ընտրելու համար: Նման պահերին կարևոր է հիշել, թե ինչն է ձեզ գրավում այս կամ այն գործունեության ոլորտում, և ինչ օգուտ կարող եք բերել աշխարհին ձեր ընտրության շնորհիվ: Ռացիոնալությունը լավ է, բայց ընտրությունը պետք է կատարվի ձեր սրտով:
5. Ներողամտություն
Բացասական իրավիճակների մասին մտքերը՝ անընդհատ վերադարձնում են ձեզ անցյալ և խանգարում ապրել ներկայով:
Ներումը ապագայի բանալին է, այն ազատում է մեր կյանքը և թույլ է տալիս մեզ առաջ շարժվել: