Աֆրիկյան ձկան գենոմի ուսումնասիրությունը թույլ կտա հասկանալ թե ինչպես վերահսկել ծերացման գործընթացը
Հասարակություն
Նոտոբրանխ Ֆուրցերաn փոքր ձուկ է, որն ապրում է Մոզամբիկում և Զիմբաբվեում: Այս ձկների մոտ սեռական հասունացումը տեղի է ունենում ծնվելուց 3 շաբաթ հետո, իսկ կյանքի ընդհանուր տևողությունն ընդամենը մի քանի ամիս է:
Ծերացող ձկների մոտ նկատվում են բնորոշ առանձնահատկություններ՝ գույնի թուլացում, ուռուցքների ձևավորում:
Այս ջրային բնակիչները գնալով ավելի հաճախակի են դառնում ծերացման գործընթացի հետազոտություններով զբաղվող մասնագետների ուսումնասիրության օբյեկտներ: Այն հետազոտությունները, որոնք անցկացվում են կրծողների կամ այլ կենդանիների վրա և ձգվում են տարիներով,այս ձկների վրա կարելի է անցկացնել ընդամենը մի քանի ամիսների ընթացքում:
Միևնույն ժամանակ, ձկան օրգանիզմը շատ ավելի մոտ է մարդու օրգանիզմին, քան հետազոտությունների ժամանակ օգտագործվող դրոզոֆիլ ճանճերը կամ կլոր որդերը:
Գերմանական կենսաբանական ծերության ինստիտուտի մասնագետ Դարիո Վալենցանոն և նրա գործընկերները վերլուծել են ձկան գենը և նրանում գտել են գենային վարիացիաներ, որոնք կախված են ծերացման գործընթացի և ԴՆԹ-ի ձևափոխման հետ:
Այդպիսով, նրանք ցույց են տվել, որ վայրի ձկան և լաբորատորիայում աճեցված կարճ կյանք ունեցող ձկան գենոմում ներկա էին տարատեսակ IGF1R գենի վարիացիաներ, որոնք առկա հայտնաբերվել էին նաև երկարակեցությամբ հայտնի կենդանիների՝ գրելանդիական կետերի և մերկ խլուրդների, մոտ:
Հեղինակները չեն բացառում, որ հենց այս գենն է առանցքային դեր խաղում ծերացման վերահսկողության մեջ:
Աղբյուրը՝ medportal.ru