Մի քանի տարօրինակ փաստ ԴՆԹ-ի մասին, որոնք դուք հաստատ չգիտեիք
Հասարակություն
Զարմանալի է: Բայց այդպես է:
Այն իր մեջ կրում է գենետիկ ցուցումներ յուրաքանչյուր կենդանի օրգանիզմի զարգացման և գործունեության մասին, գրում է Stars Insider-ը:
ԴՆԹ-ն մարդու մարմնի յուրաքանչյուր բջիջում է: Այն ունի կրկնակի պարույրի ձև, որի յուրաքանչյուր «աստիճան» բաղկացած է զույգ նուկլեոտիդներից:
Գիտնականները ակտիվորեն ուսումնասիրում են ԴՆԹ-ն, քանի որ կարծում են, որ այդ գիտելիքները կօգնեն հաղթահարել բազմաթիվ հիվանդություններ և զգալիորեն երկարացնել մարդու կյանքը:
Ինչո՞ւ հնարավոր չէ կլոնավորել դինոզավրերին
Մի խումբ գիտնականներ անցկացրել են անհետացած մոա թռչնի ԴՆԹ-ի ուսումնասիրություն՝ դրա համար օգտագործելով 600-ից 8000 տարեկան հայտնաբերված ոսկորներ և պարզել են, որ 521 տարի անց ԴՆԹ-ում կապերն այն աստիճանի են քայքայվում, որ արդեն իսկ բավական դժվար է դառնում կարդալ գենետիկական ծածկագիրը:
2) ԴՆԹ-ի վրա ազդում են արտաքին էկոլոգիական գործոնները, որոնք կարող են միացնել և անջատել գեները: Սա հիմնականում բացատրում է, թե ինչու, օրինակ, որոշ մարդիկ ունեն ավելի մուգ մաշկ և մարմնի ավելի առատ մազեր, քան մյուսները:
3) Եթե ձեր մարմնի ամբողջ ԴՆԹ-ն ձգենք երկայնքով մեկ, այն կհասնի արևին և կվերադառնա ավելի քան վեց հարյուր անգամ (հարյուր տրիլիոն բազմապատկած 180 սանտիմետր, բաժանած 148059648 կիլոմետր):
4) Մեզանից յուրաքանչյուրի ԴՆԹ-ն համընկնում է Երկրի վրա ցանկացած այլ մարդու ԴՆԹ-ի հետ 99 տոկոսով, բայց ծնողի և երեխայի ԴՆԹ-ն համընկնում է 99.5 տոկոսով:
5) Մատնահետքերի ԴՆԹ-ն իրենից ներկայացնում է ԴՆԹ մարկերների մի շարք, որը եզակի է յուրաքանչյուր մարդու համար, բացառությամբ միաձվաբջիջ երկվորյակների, քանի որ նույնական երկվորյակներն ունեն նույն գեները՝ 100 տոկոսով: