Սննդամթերքների համատեղելիության աղյուսակը կօգնի ձեզ ճիշտ սնվել
Հասարակություն
Ձեզ ենք ներկայացնում, ավելի քան 40 գիտական աշխատությունների հեղինակ, Հերբերտ Շալտոնի կողմից մշակված սննդամթերքների համատեղելիության աղյուսակը.
Օրինակ. միս, ձուկ, թրչնամիս. Կենդանիների սպիտակուցները բավականին դժվարամարս են: Շալտոնը կարծում էր, որ այս սննդամթերքների պատրաստման ժամանակ, պետք է հանել բոլոր տեսակի յուղերը: Բոլոր տեսակի մսեղենի հետ շատ լավ համատեղելի են կանաչիններն ու օսլա չպարունակող բանջարեղենները: Ինչ վերաբերվում է օսլա պարունակող բանջարեղեններին, ապա նրանց համադրությունը կենդանիների սպիտակուցների հետ, իդեալական համարել չի կարելի:
Շատ վնասակար է ալկոհոլի համադրությունը մսամթերքների հետ: Այն պաշարում է մարսողության համար անհրաժեշտ պեպսինը(մարսողական ֆերմենտ):
Երկու անհամատեղելի սննդամթերքների ընդունման միջև պետք է անցնի առնվազն երկու ժամ:
Եթե ստամոքս միաժամանակ ընկնում են անհամատեղելի սննդամթերքներ, ապա մարսողությունը դժվարանում է: Դա բացատրվում է նրանով, որ սպիտակուցների ճեղքման համար անհրաժեշտ է թթվային միջավայր, իսկ ածխաջրերի համար՝ հիմնային: Շատ սպիտակուցներ ու ածխաջրեր պարունակող սննդի ընդունման ժամանակ, տեղի է ունենում միջավայրի չեզոքացում, ինչի արդյունքում սնունդը երկար ու դժվար է մարսվում:
Հետևելով այս աղյուսակին, արդեն 2-3 ամսից դուք կզգաք, թե ինչպես են վերականգնվում ձեր ուժերն ու բարձրանում աշխատունակությունը: Սակայն հարկավոր է շաբաթական երկու անգամ սնվել խառը սնունդով, որպեսզի օրգանիզմը չկորցնի իմմունիտետը նրանց նկատմամբ:
Ցանկացած օգտակար սննդամթերք ուտելիս, պետք է հիշեք, որ այն օգտակար է միայն չափավոր քանակի դեպքում:
Աղբյուր՝ www.ukzdor.ru/