Գիտնականները հայտարարել են, որ գիշերվա ընթացքում սնվելը լավ չէ ուղեղին
Հասարակություն
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ գիշրերվա ընթացքում սնվելը ոչ միայն վնասակար է կազմվածքի, այլ նաև ուղեղի համար: Քանի որ խախտվում է սննդի ընդունման օրվա ընթացակարգը, սկսում է վատանալ նաև հիշողությունը:
Գիտնականներն անցկացրել են մկների վրա հետազոտություն: Երկու շաբաթ շարունակ կրծողների մի մասին կերակրել են միայն երեկոյան ժամը 21-ից մինչև գիշերվա 3-ը ընկած ժանանակահատվածում, իսկ 2-րդ մասին միայն առավոտյան 9-ից հետո:
Չնայած որ 2 խմբերում էլ կրծողները քնում էին հավասար քանակությամբ, նրանց, որոնց կերակրել էին գիշերները, սկսել էին քնի հետ խնդիրներ ունենալ (հաճախակի էին արթնանում): Բացի այդ խանգարվել էր նրանց օրվա ռիթմը, որն էլ և բերել էր արտադրվող սպիտակուցների քանակի փոփոխության, այդ թվում նաև հիշողության և ուսուցման համար պատասխանատու սպիտակուցների:
Արդյունքում գիշերները սնվող մկները սկսել են ավելի վատ հանձնել հիշողության թեստերը:
Ներկայումս դեռևս պարզ չէ, թե գիշերը սնվելը ինչպիսի բացասական ազդեցություններ ունի մարդու վրա: Սակայն արդեն պարզ է այն, որ գիշերային ժամերի աշխատող մարդիկ, ավելի վատ են լուծում իտելեկտի հետ կապված խնդիրները:
Աղբյուրը՝ med2.ru